Ադրբեջանը 2011 թվականից սկսած հրաժարվում է ԼՂ միջանկյալ կարգավիճակի քննարկումից. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Ադրբեջանը 2011 թվականից սկսած հրաժարվում է ԼՂ միջանկյալ կարգավիճակի քննարկումից. Փաշինյան

Ադրբեջանը 2011 թվականից սկսած հրաժարվում է ԼՂ միջանկյալ կարգավիճակի քննարկումից. Փաշինյան

Շատ կարևոր է մի սկզբունքային, կարևոր նրբություն, որ երկար ժամանակ և հետևողականորեն թաքցվել է հայ հանրությունից: Երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, պետք է հասկանալ, թե սա ինչ է նշանակում: Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ մադրիդյան տարբերակում կա հասկացություն՝ միջանկյալ կարգավիճակ:

«Ադրբեջանը 2011 թվականից սկսած հրաժարվում է միջանկյալ կարգավիճակի քննարկումից: Թվում է, թե այս պայմաններում բանակցային հմտությունների արդյունքում հայկական կողմը կարողանար հասնել նրան ճիշտ քաղաքականության, արտաքին քաղաքականության արդյունքում, հայ-ամերիկյան, հայ- ֆրանսիական, հայ-ռուսական ճիշտ հարաբերությունների կառուցման արդյունքում հասներ նրան, որ միջնորդները Ադրբեջանին համոզեին, որ այս միջանկյալ կարգավիճակը ընդունի, բայց փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը 2014-2015 թվականներից սկսած արժանացել է միջնորդների աջակցությանը: 2016 թվականի Ապրիլյան պատերազմը սկսել է այն բանից հետո, երբ միջնորդների կողմից հայկական կողմին առաջարկվել է հրաժարվել միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն արձանագրեց՝ 2016 թվականի ապրիլից երկու ամիս առաջ միջնորդների կողմից եղել է հստակ առաջարկ, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից, իսկ հայկական կողմը հրաժարվել է:

«Դրանից երկու ամիս անց սկսվել է Ապրիլյան պատերազմը, որը տարածքային կորուստներից հետո կանգնեցնելու հանգամանքով պետք է դառնար, դառնում է, իմ նշած, օրակարգի, այսինքն՝ միջանկյալ կարգավիճակից հրաժարման  պարտադրում»,- ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ