Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    22%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    57%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    66%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    30 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    22%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    22%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի

Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի

Դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիեւի անձնական հանձնարարությամբ:

Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին երեք տերությունների ՝ ԱՄՆ – ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Այդ երկրների դեսպանները չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի։ Տեղեկությունը հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, փոխանցում է "Արցախպրեսը":
 
Դատելով տեղական ԶԼՄ - ների արձագանքից ՝ ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը մեծ իրարանցում էր առաջացրել. տեղի ունեցածը անվանում են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրում «հայամետ» դիրքորոշման մեջ։
 
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:

Թեմայի այլ նորություններ