Ադրբեջանն արհեստական ձգձգում, քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները․ ՀՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    51%
    28 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    51%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    93%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    56%
    4 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27782
  • Դոլար = 387.973

Ադրբեջանն արհեստական ձգձգում, քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանն արհեստական ձգձգում, քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները․ ՀՀ ՄԻՊ

Հայկական կողմի` գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցերով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս պահին հատուկ զեկույցով է հանդես գալիս Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջը:

Քննարկումը կազմակերպել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում է նաև Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. Մակդոնելը:

«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում, կազմակերպում են կեղծ դատավարություններ», - քննարկման ժամանակ ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Թեմայի այլ նորություններ