Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել. Արցախի ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը ունի հստակ նպատակ` հայաթափել Արցախը և էթնիկ զտում իրականացնել: «Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականության դրսևորումներն ու հետևանքները» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Ադրբեջանի կողմից էթնիկ և կրոնական ատելության քաղաքականությունը արվել է նաև խորհրդային տարիներին և Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների կողմից մշտապես վարվել է այնպիսի քաղաքականություն, որ հայերի կյանքը Արցախի տարածքում լինի ոչ այնքան նպաստավոր և ավելի նպաստավոր լինի, օրինակ` ադրբեջանական այս կամ այն քաղաքում, որ թողնեն ու հեռանան և այդ քաղաքներում փոքրամասնություն կազմեն, հնարավորինս լքեն Արցախի տարածքը: Այդպիսով, Արցախի տարածքը կբնակեցվի Ադրբեջանի տարբեր շրջաններից բերված ադրբեջանցիներով»,- ասաց Ստեփանյանը:
 

Արցախի ՄԻՊ-ի խոսքով`Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ կնքվեց հրադադարը, կարծես թե Արցախի անվտանգությունը և բնակիչների կյանքի իրավունքի ապահովումը սեփական ուժերով հնարավոր եղավ ապահովել, բայց դրանից հետո ավելի մեծ թափ ստացավ Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը:

« Դա մտավ դպրոցներ, կոնկրետ ուղղորդված տարբեր միջոցառումներ էին կազմակերպվում, ամեն գնով արվեց այնպես, որ Ադրբեջանում դաստիարակվի մի սերունդ, որը բառացիորեն ատում է և չի հանդուրժում հայ մարդուն, ընդ որում, հայ քրիստոնյա մարդուն, որովհետև երկու բաղադրիչները կան` և էթնիկ ատելությունը, և կրոնական»,- ընդգծեց Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ ատելությանն ականատես եղան, որովհետև ադրբեջանցիները ոչ միայն դաժանորեն սպանում և խոշտանգում էին հայ զինվորներին, այլ նաև պղծում էին հայկական քրիստոնեական ժառանգությունը:

Թեմայի այլ նորություններ