Սյունիքից «ընտրված» Սաշիկ Սարգսյանը 2010-ին կողմ էր քվեարկել Գորիս-Կապանի մերձակա տարածքները «Ադրբեջան» անվանելուն․ Իոաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    19%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    19%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    19%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սյունիքից «ընտրված» Սաշիկ Սարգսյանը 2010-ին կողմ էր քվեարկել Գորիս-Կապանի մերձակա տարածքները «Ադրբեջան» անվանելուն․ Իոաննիսյան

Սյունիքից «ընտրված» Սաշիկ Սարգսյանը 2010-ին կողմ էր քվեարկել Գորիս-Կապանի մերձակա տարածքները «Ադրբեջան» անվանելուն․ Իոաննիսյան

Սյունիքից «ընտրված» Սաշիկ Սարգսյանը 2010-ին կողմ էր քվեարկել Գորիս-Կապանի մերձակա տարածքները «Ադրբեջան» անվանելուն
2010 թվականին Ազգային ժողովն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը (դրա փոփոխությունները), որում Սյունիքի մարզի՝ փաստացի Արցախին սահմանակից համայնքների սահմանները նշեց որպես «Ադրբեջանի Հանրապետության» հետ սահման:
Ընդորում, ըստ 2010 թվականին ընդունված այդ օրենքի Ադրբեջանի սահմանը հենց սովետական սահմանն էր՝ Շուռնոխ գյուղի մեջով, Կապանից մի քանի կիլոմետրի վրա:
Այո, ՀՀԿ-ականներն այժմ կասեն, որ այդ օրենքի կարգավորման առարկան պետական սահմանը չէ: Ու ճիշտ կասեն, պետական սահման որոշելը, ընդհանրապես, օրենսդիրի գործը չի:
Բայց 2010 թվականին ՀՀԿ-ական Ազգային Ժողովը, տալով նման ձևակերպում, արձանագրեց, որ այդ համայնքները սահմանակից են Ադրբեջանին: Կարելի էր այդ օրենքում գրել պարզապես «պետական սահման», չհստակեցնելով, թե որ երկրի սահմանն է: Բայց ոչ, ՀՀԿ-ականները որոշեցին նշել, որ հենց Ադրբեջանի տարածքն է դա:
Այդ օրենքին այն ժամանակ կողմ էին քվեարկել նաև
- Սյունիքից պատգամավոր «ընտրված» Սերժ Սարգսյանի հայտնի եղբայր՝ Ալեքսանդ Սարգսյանը,
- Նոյմեբերի 10-ին կազմակերպված ծեծուջարդի հետ կապ ունեցող Վարդան Այվազյանը,
- «Շմայս» մականունով Առաքել Մովսիսյանը,
- Նժդեհին պաշտող Էդուարդ Շարմազանովը,
- ԲՀԿ-ականներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը
- ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի. ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի բազում այլ ներկայացուցիչներ:
Եվ սա բնավ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Բայց սա նշանակում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն խոսելու տեղ չունեն:
Հ.Գ. Հետաքրքիր է, ի՞նչ կլիներ 2010 թվականին, եթե սյունեցիները այս քվեարկության համար փակեին իրենց «ընտրած» պատգամավոր Սաշիկ Սարգսյանի ճանապարհը:
 
 
 
 
 

iravaban.net-ը գրում է. 2010 թվականի հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որը նկարագրում է նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում սահմանային բնակավայրերի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանները:

Այսպես, Արցախին (Քաշաթաղի շրջանում) սահմանակից Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ ասվում է. «Խնձորեսկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում: Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խնածախ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից և հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` Քարաշեն գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Տեղ գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Ե»-«Զ» հատվածով` Ներքին Խնձորեսկ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Զ»-«է» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից և հարավ-արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Հարթաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Գորիս քաղաքային համայնքին, «Թ»-«Ա» հատվածով` Վերիշեն գյուղական համայնքին»:

Չի նշվում, որ Խնձորեսկը սահմանակից է Արցախին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Նշվում է այսպես․ ««Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը հանընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ»:

Նշենք, որ նույնը վերաբերում է Հայաստանի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մյուս բոլոր սահմանային գյուղերին:

2010 թվականի հունիսի 24-ին Ազգային ժողովում նախագիծը այս ձևով ներկայացրեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը։ Կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն էր։

4-րդ գումարման խորհրդարանը ունեցել է 131 պատգամավոր։ 131 պատգամավորական մանդատներից 65-ը Հայաստանի հանրապետական կուսակցությանն էր, 25-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 16-ը ՀՅԴ-ինը, 8-ը «Օրինաց երկիր» կուսակցությանը, 7-ը «Ժառանգություն» կուսակցությանը, 1-ը «Դաշինք» կուսակցությանը և 10-ը անկախ պատգամավորներինը։

Նշանակալի է, որ ոչ մի պատգամավոր չի բարձրացրել այս հարցը ԱԺ-ում և դրա վերաբերյալ խորհրդարանում քննարկում չի եղել։

Ներկայացնում ենք 2010-ի հունիսի 24-ին պատգամավորների քվեարկության արդյունքները։

Թեմայի այլ նորություններ