17-1. «Ալյանսը» լքում է ընդդիմությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    69%
    8 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

17-1. «Ալյանսը» լքում է ընդդիմությանը

17-1. «Ալյանսը» լքում է ընդդիմությանը

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ նոյեմբերի 5-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ փորձելով ՌԴ գործընկերների հետ բոլոր հնարավոր ջանքերով աջակցել պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությանը։ 
 
«Մինչ այս պահը գտնվում եմ ՌԴ-ում և, հետևաբար, պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ո՛չ ես, ո՛չ «Ալյանս» կուսակցության իմ գործընկերները ընդդիմադիր 17 կուսակցությունների միջոցառումներին չենք մասնակցել և չենք մասնակցելու։ Ցանկանում եմ նշել, որ այս փուլում, հատկապես ռազմական դրության առկայության պայմաններում, նման գործողությունների ձևաչափը պետք է համաձայնեցված լիներ։ Առկա իրավիճակում գործողությունների նման ձևաչափը վտանգավոր է պետության համար:
 
Ուստի կոչ եմ անում այս օրհասական պահին, անկախ քաղաքական տարաձայնություններից, համախմբվել սահմանադրականության ու կայունության գաղափարիներով՝ թույլ չտալու պետականության խարխլում։ Պատերազմական գործողությունների դադարեցումն այս պահին անայլընտրանք է։ Համաձայնագրի չեղարկումը նշանակելու է խաղաղապահների դուրսբերում և պատերազմի տեղափոխում ՀՀ տարածք։
 
Միանշանակ է, որ տեղի ունեցածը ողբերգություն է, և այդ իրադրությունը պետք է ժամանակի հետ փոխել, բայց կարող էր լինել այնպիսի ողբերգություն, որի հետևանքն անդառնալի կլիներ։ Ելնելով վերոգրյալից՝ հարկավոր չէ «Ալյանս» կուսակցությունն այլևս դիտարկել 17 կուսակցությունների գործողությունների տրամաբանության մեջ»,- գրել է Ուրիխանյանը:
 
 

Թեմայի այլ նորություններ