101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի իշխանությունները թուրքական բանակի հետ կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    57%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի իշխանությունները թուրքական բանակի հետ կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը

101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի իշխանությունները թուրքական բանակի հետ կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը

101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները թուրքական կանոնավոր բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ համագործակցությամբ կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը:

Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ հիշեցնելով, որ հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորները ստիպված եղան լքել քաղաքը, ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, թալանվեց մարդկանց ունեցվածքը, պղծվեցին սրբավայրերը:

«Այն հանգամանքը, որ Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականությունն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին, իսկ ոճրագործները մնացին անպատիժ, պատճառ դարձավ, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ին նոր ագրեսիա սանձազերծի Արցախի դեմ՝ դավադրաբար տիրանալով հայոց բերդաքաղաք Շուշիին։

Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ։ Շուշին եղել է, կա և կմնա Արցախի անբաժան մասը»,- ասված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ