Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

Interlur.com լրատվական գործակալությունը ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացել է, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել ՌԴ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական մամուլի հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի հայկական եւ ադրբեջանական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի և «Կիեւյան հրապարակ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հետ։ Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը` Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության ու ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Կարեւորվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարեւորությունը՝ ազգային պատկանելության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Ըդգծվել է ադրբեջանական եւ հայկական համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում։ 

Թեմայի այլ նորություններ