Կապառոսը փակում է Մխիթարյանի թեման. Հենոն ֆանտաստիկ խաղացող է, համոզված եմ՝ նա մեզ կօգնի սեպտեմբերի խաղերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    28 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    90%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    28 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    65%
    21 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Կապառոսը փակում է Մխիթարյանի թեման. Հենոն ֆանտաստիկ խաղացող է, համոզված եմ՝ նա մեզ կօգնի սեպտեմբերի խաղերին

Կապառոսը փակում է Մխիթարյանի թեման. Հենոն ֆանտաստիկ խաղացող է, համոզված եմ՝ նա մեզ կօգնի սեպտեմբերի խաղերին

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հունիսի 1-ին կայանալիք Խորվաթիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման նախօրեին տեղի ունեցած մամուլի ընթացքում անդրադարձել է հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հավաքական չհրավիրելու թեմային:

«Ես արդեն շատ եմ անդրադարձել, ևս մեկ անգամ կմեկնաբանեմ: Ես այս հանդիպումների ժամանակ ուզում եմ նոր ֆուտբոլիստների ստուգել: Սա լավագույն հնարավորությունն է: Բազմիցս նշել եմ. Հենոն հիանալի ֆոտբոլիստ է, շատ կարևոր է մեր թիմի համար: Սեպտեմբերյան հանդիպումներում, վստահ եմ, Հենոն մեզ կօգնի: Մեզ շատ հաճելի և շատ դժվար մարտահրավեր է սպասում, մեծ խանդավառությամբ ենք մոտենում դրան: Բայց ուզում եմ, որ մի բան պարզ լինի: 40 տարվա մարզչական փորձ ունեմ, և որևէ մեկը երբեք չի կարողացել ինձ վրա ազդել կազմի ընտրության հարցում: Որ օրը դա ինչ-որ մեկին հաջողվի, կվերադառնամ տուն և այլևս չեմ մարզի: Այլևս չեմ ուզում անդրադառնալ այս թեմային»,- նշել է Կապառոսը:

Մարզիչը խոսել է նաև հավաքականին միացած ֆուտբոլիստների մասին. «Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, որոնք մեր տրամադրության տակ են: Վարազդատ Հարոյանի, Տիգրան Բարսեղյանի, Կամո Հովհաննիսյանի մրցաշրջանի մեջ են, խաղում են, որևէ կասկած չունեին հավաքականին միանալու հարցում: Խորեն Բայրամյանը, Սարգիս Ադամյանը, մյուսները, որոնց առաջնությունները 10-12 օր առաջ են ավարտվել, ևս կասկած չունեին հավաքականին միանալու վերաբերյալ, ես դա շատ բարձր եմ գնահատում»:

Ասուլիսին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Թե՛ Կապառոսը, թե՛ Հարոյանը խոսել են իրենց առաջիկա մրցակցի մասին: Իսպանացի մասնագետը, մասնավորապես նշել է. «Հիանալի թիմ է: Ֆուտբոլիստները հանդես են գալիս լավագույն առաջնություններում, կազմում կա ոսկե գնդակի դափնեկիր (Լուկա Մոդրիչը - խմբ.): Շատ հետաքրքիր խաղ եմ ակնկալում: Ուզում ենք մրցունակ լինել այս խաղում: Ունենք նորեկներ, որոնց ուզում ենք փորձարկել: Նաև ուզում ենք ցույց տալ, որ թիմը խաղից խաղ աճում է և արդյունքներ գրանցում»:

Ինչ վերաբերում է Հարոյանին, ապա վերջինս վստահ է երկու թիմի ֆուտբոլիստներն էլ խաղալու են հաղթանակի համար. «Դիտել ենք մրցակցի հանդիպումների տեսագրությունը, սակայն առանց նայելու էլ բոլորը գիտեն, որ շատ լավ հավաքական է շատ հզոր ֆուտբոլիստներով: Ես միշտ ասել եմ. բոլոր թիմերի դեմ հնարավոր է խաղալ, ամեն ինչ դաշտում է որոշվում: Ընկերական խաղ է, լավ կլինի, որ երկու հավաքականներն էլ ստանան այն, ինչ ծրագրել են: Հաշիվն այդքան կարևոր չէ, բայց բոլորը պրոֆեսիոնալ են, և դաշտ են դուրս գալիս միայն հաղթանակի համար»,- նշել է Հարոյանը:

Վերջինիս մասնակցությունն առաջիկա հանդիպմանը կասկածի տակ է, ամենայն հավանականությամբ, Գորիցայում Հարոյանին գործի մեջ չենք տեսնի. «Աստանայի» վերջին խաղում վնասվածք եմ ստացել, հավաքանում ֆիզպատրաստության մարզիչ Պաբլո Լյանեսը ստուգեց, կարծում եմ՝ լուրջ բան չկա, այսօր արդեն որոշ վարժություններ կանեմ, բայց Խորվաթիայի հավաքականի խաղին երևի չեմ մասնակցի»,- պատմել է 28-ամա պաշտպանը:

Հարոյանն օրեր առաջ պայմանագիր է կնքել իսպանական Լա Լիգայում հանդես եկող «Կադիսի» հետ, սակայն թիմին միանալու է մեկ ամսից. «Հուլիսի 1-ից «Կադիսի» հետ պայամանգիրս ուժի մեջ կմտնի, անհամբեր սպասում եմ: Բայց ասել եմ, որ դեռ 4 խաղ ունեմ «Աստանայի» հետ անցկացնելու, և այժմ բոլոր մտքերս այդ մասին են»,- նշել է Հարոյանը:

Ավելացնենք, որ Խորվաթիա - Հայաստան հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին:

Թեմայի այլ նորություններ