Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն աշխարհի փոխչեմպիոնների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    24 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 26°C
    48%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    10 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    38%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    38%
    24 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    62%
    18 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38896
  • Դոլար = 387.973

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն աշխարհի փոխչեմպիոնների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Խաղը կայացավ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում:

Հանդիպման մեկնարկում Հայաստանի ընտրանին լավ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն Էդգար Բաբայանի գնդակը շեղ էր: Այնուհետ Խորվաթիան տիրեց նախաձեռնությանը և 23-րդ րոպեին օգտագործելով ստանդարտ դիրքն առաջ անցավ հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Իվան Պերիշիչը: Թիմերը հանգստի գնացին խորվաթների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսում Խորվաթիայի ազգային ընտրանին հիմնականում տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին կարողացավ օգտագործել իր հնարավորությունը և հաշվի հավասարությունը վերականգնեց Վբեյմար Անգուլոն: Կապառոսի մի քանի փոփոխությունները փոխեցին հավաքականի տեսքը, որը սկսեց ավելի ակտիվ գործել: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Հաջորդ ընկերական հանդիպումը Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Շվեդիայի հետ: Աjդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Թեմայի այլ նորություններ