Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթելով թուրքին աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    30 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    90%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    73%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    28 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    21 կմ/ժ
  • Արցախ 20°C
    54%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38863
  • Դոլար = 387.973

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթելով թուրքին աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթելով թուրքին աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել

Հայաստանի շախմատի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց:

Վճռորոշ մրցախաղում նա առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Սանալ Վահապի նկատմամբ: Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր էին նվաճել նաև Հայաստանի մասնակիցներից գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեցին հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլի ընտրական մրցաշարն անցկացվում էր հեռավար: Մրցաշարին մասնակցում են 35 երկրների 264 շախմատիստներ, այդ թվում 164 գրոսմայսըեր և 65 միազգային վարպետ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 13 շախմատիստ՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը, Լևոն Բաբուջյանը, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը: Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում պայքարից: 

Թեմայի այլ նորություններ