Հունիսի 12-ին՝ Կոպենհագենում ընթացող Դանիայի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների միջև խաղի ժամանակ, դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունն ու վայր ընկել։ Բժիշկները խաղադաշտում սկսել են ֆգուտբոլիստին սրտի մերսում անել:
Հանդիպումն ընդհատվել է։
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ բոլոր աղոթքներն ուղղված են Քրիստիան Էրիկսենի առողջության համար։