Անդրանիկ Ավետիսյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն. Բուլղարիայում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    24 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    24 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    42%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    43%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    24 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    64%
    18 կմ/ժ
  • Արցախ 22°C
    50%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Անդրանիկ Ավետիսյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն. Բուլղարիայում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

Անդրանիկ Ավետիսյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն. Բուլղարիայում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

Բուլղարական Սամոկովում հունիսի 14-20-ը ընթանում է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ են մտել ազատճոային ըմբիշները:

Հայաստանն այս մրցաշարում ներկայացված է 9 ազատոճային ըմբիշներով: Մրցումների առաջին օրը գերազանց հանդես եկավ Անդրանիկ Ավետիսյանը, որը նախ բացահայտ առավելությամբ հաղթեց այս մարզաձեևի առաջատար՝ Ռուսաստանի ներկայացուցչին, հետո արագորեն պարտության մատնեց Ռումինիայի ներկայացուցչին, կիսաեզրափակչում էլ 12-3 հաշվով հաղթեց ադրբեջանցի Սուբհան Սաֆարլիին ու դուրս եկավ եզրափակիչ: Այսօր տեղի ունեցած վճռորոշ գոտեմարտում Ավետիսյանը ոչ մի հնարավորություն չտվեց վրացի Թամազի Սուլամանիձեին: Ավետիսյանը նորից հաղթեց բացահայտ առավելությամբ՝ 11-0 հաշվով ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Լավ ելույթ ունեցան նաև 45 կգ քաշային Սարգիս Բեգոյանը, 65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը և 80 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը: 

Բեգոյանը, հաղթելով Թուրքիայի և Բելառուսի ներկայացուցիչներին, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց ապագա չեմպիոն ռուսաստանցի Ամալ Ջանդուբաևին: Երրորղ տեղի համար գոտեմարտում Բեգոյանը 16-5 հաշվով հաղթեց բուլղարացի մրցակցին ու դարձավ բրոնզե մեդալակիր: Բարսեղյանը, երկու հաղթանակ տանելուց հետո, քառորդ եզրափակչում պարտվեց Մոլդովայի ներկայացուցչին, որը հետագայում դուրս եկավ եզրափակիչ: Բարսեղյանն այսօր սփոփիչ գոտեմարտում հաղթեց Լատվիայի ներկայացուցչին, իսկ երրորդ տեղի համար գոտեմարտում էլ 8-6 հաշվով ուժեղ գտնվեց հունգարացի Մարսել Նագիից:

Գրիգորյանը ևս մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվեց քառորդ եզրափակչում՝ վրացի Թոռնիկե Սամխարիձեին, վերջինս հասավ եզրափակիչ: Գրիգորյանն այսօր սփոփիչ գոտեմարտում հաղթեց ֆրանսիացի մրցակցին ու երրորդ տեղի համար գոտեմարտում հանդիպեց ադրբեջանցի Սատարխան Ալլահվերդիլիին: Համառ պայքարում անցած գոտեմարտում Գրիգորյանը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին՝ 4-1, ու նույնպես դարձավ բրոնզե մեդալակիր:

Այսօր տեղի ունեցան նաև վերջին 5 քաշային կարգերի նախնական գոտեմարտերը: Հայաստանի միանգամից երկու ներկայացուցիչ փայլուն հանդես եկան՝ դուրս գալով եզրափակիչ:

45 կգ քաշային Հայկո Գասպարյանը հենց իր առաջին գոտեմարտում տուշեով մաքուր հաղթանակ տարավ ադրբեջանցի Յուսիֆ Իսրապովի նկատմամբ: Կիսաեզրափակչում էլ Գասպարյանը գոտեմարտեց վրացի Լաշա Գոբաձեի հետ: Գոտեմարտն ավարտվեց 1-1 հաշվով, բայց քանի որ վերջին միավորը Գասպարյանն էր վաստակել, հենց նրան էլ շնորհվեց հաղթանակը: Վաղը կայանալիք եզրափակչում Գասպարյանը կգոտեմարտի ռուսաստանցի Ախմադ Գալաևի հետ:

71 կգ քաշային Արսեն Իսրայելյանը վստահ հաղթանակներ տարավ բուլղարացի և բելառուս մրցակիցների նկատմամբ, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 7-2 հաշվով պարտության մատնեց թուրք Չենգիզան Դողանին: Վաղը կայանալիք եզրափակչում Իսրայելյանը կգոտեմարտի ռուսաստանցի Ալու Դուխաևի հետ: 

51 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը լավ սկսեց մրցաշարը՝ 8-1 հաշվով հաղթելով վրացի Նիկոլոզ Բեշիձեին, այնուհետև պարտության մատնեց գերմանացի Ֆլորիան Ռիխտերին՝ 10-0, սակայն կիսաեզրափակչում 3-8 հաշվով զիջեց ադրբեջանցի Ջավիդ Ջավադովին, ու վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Մեդալ նվաճելու շանսեր է պահպանում նաև 60 կգ քաշային Հենրիկ Ավետիսյանը: Նա մեկ հաղթանակ տանելուց հետո հանդիպեց ռուսաստանցի Ադամ Արխիևին ու զիջեց 0-8 հաշվով: Արխիևը կարողացավ եզրափակիչ դուրս գալ, և Ավետիսյանն իրավունք ստացավ վաղը սփոփիչ գոտեմարտեր անցկացնել իսպանացի և ռումին ըմբիշների հետ: Երկու հաղթանակ տանելու դեպքում Ավետիսյանն իրավունք կստանա գոտեմարտել բրոնզե մեդալի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից միայն 92 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը հնարավորություն չունեցավ պայքարել մեդալների համար: Նա հենց առաջին գոտեմարտում զիջեց վրացի մրցակցին ու դուրս մնաց հետագա պայքարից:

Թեմայի այլ նորություններ