Հրդեհ՝ Մասիսի հանրակացարանում. տուժածներ չկան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    41%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    58%
    19 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 17°C
    74%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Հրդեհ՝ Մասիսի հանրակացարանում. տուժածներ չկան

Հրդեհ՝ Մասիսի հանրակացարանում. տուժածներ չկան

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 01:26-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 40 շենքի 1-ին հարկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ թաղամասի թիվ 12 հանրակացարանի 40-րդ մասնաշենքի 1-ին հարկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:02-ին, մարվել` 02:35-ին:

Այրվել են հանրակացարանի 1-ին հարկի երեք բնակարանների մուտքի դռները՝ մասամբ և մյուս երեքի մուտքի, խոհանոցի և հյուրասենյակի դռներն ու գույքը։

Թեմայի այլ նորություններ