ԵՄ-ն կուժեղացնի ջանքերը Արևելյան գործընկերության վերականգնման, կայունության և բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    22%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    24 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    88%
    10 կմ/ժ
  • Արարատ 25°C
    27%
    3 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    66%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    20%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    52%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    20%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    88%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

ԵՄ-ն կուժեղացնի ջանքերը Արևելյան գործընկերության վերականգնման, կայունության և բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար

ԵՄ-ն կուժեղացնի ջանքերը Արևելյան գործընկերության վերականգնման, կայունության և բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող համաժողովին։

Նախարարները կարծիքներ են փոխանակել Արևելյան գործընկերության և դրա ձեռքբերումների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև, թե ինչպես ԱլԳ-ն կարող է շարունակել ապահովել անդամ երկրների և գործընկեր երկրների կարիքների բավարարումը, որոնք պետք է լինեն 2024 թվականին համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները։  

Քննարկվել են նաև ուղիները, թե ինչպես է պետք արագացնել Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի իրականացումը, ավելացնել համագործակցությունը այնպիսի տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան և Արևմտյան Բալկանները:

«ԵՄ-ն, անդամ երկրները և գործընկերները կուժեղացնեն իրենց ջանքերը՝ կյանքի կոչելու Արևելյան գործընկերության վերականգնման, կայունության և բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև լուծելու մարտահրավերները՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի շարունակական հետևանքների հետ: Նախարարները քննարկեցին համագործակցության ոլորտները, ներառյալ կապը, տրանսպորտը, էներգետիկան, կանաչ և թվային անցումը, ինչպես նաև մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը, օրենքի գերակայությանն և անվտանգությանը վերաբերող հարցեր», -ասված է  նիստի արդյունքներով տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ