Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    84%
    2 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    90%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    62%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    75%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    84%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    70%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.43655
  • Դոլար = 388.207

Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին

Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանին։ 
Մարզպետի աշխատակազմի և տեսչական մարմնի պատասխանատուների, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են աշխատանքային իրավահարաբերություններին, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու գործատուներին ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր։

«Մեզ համար կարևոր են այսպիսի հանդիպումները, քանզի քննարկումների, համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք բարձրացնել իրազեկվածության մակարդակը, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աշխատանքային մի շարք բացթողումներ, խոսքս գործատու-աշխատակից հարաբերություններին, աշխատանքային առանձնահատություններին ու դրանցից բխող իրավահարաբերություններին, ծառայություններն օրենքով սահմանված կարգով մատուցելուն և դրանց պահանջված կարգով փաստաթղթային ձևակերպում տալուն է առնչվում»,- նշել է Մուշեղ Մուրադյանը՝ հորդորելով աշխատակազմի ենթակայության հաստատությունների ղեկավարներին աշխատանքում լինել պատասխանատու և առաջացած ռիսկերի ու խնդիրների մասին խոսել ժամանակին, ինչը հնարավորություն կտա ռիսկերը դարձնել կառավարելի և զերծ մնալ իրավախախտումներից ու բացթողումներից։

Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար՝ նույնպես կարևորելով համատեղ աշխատանքը, քանզի այդ կերպ հնարավոր կլինի հստակ տեղեկանալ ներկայացվող պահանջներին, աշխատանքային օրենսդրության ոլորտին առնչվող փոփոխություններին, իրավական կարգավորումներին ու անելիքներին։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հարց ու պատասխան, որի ժամանակ անդրադարձ է կատարվել առողջապահական ու կրթական հաստատությունների գործունեությանն ու սանիտարական նորմերին և հիգիենիկ պահանջներին, ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի կնքմանը, մի շարք աշխատանքային ու տեղային հիմնախնդիրների։

Թեմայի այլ նորություններ
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության գործընկերներին․ ԵՄ խոսնակ
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ ընտրել իր անվտանգության գործընկերներին․ ԵՄ խոսնակ
ավելին
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը
ավելին
Ձեր անձնական ներդրման շնորհիվ հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել. նախագահը՝ Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Ձեր անձնական ներդրման շնորհիվ հայ-իրաքյան հարաբերությունները զարգացման նոր շրջան են մտել. նախագահը՝ Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին
ավելին
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը
ավելին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները
ավելին
Եվրամիության սեփական պատմությունը ցույց է տալիս, որ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում
Եվրամիության սեփական պատմությունը ցույց է տալիս, որ երկար հակամարտությունից հետո երկրների միջև վստահության ձևավորումը ժամանակ, ներողամտություն և համբերություն է պահանջում
ավելին