«Վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների առաջարկը դեռ չի հաստատվել». պատգամավոր
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    54%
    4 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    60%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    85%
    10 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    75%
    11 կմ/ժ
  • Արարատ 27°C
    50%
    10 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    38%
    13 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    54%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    76%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    54%
    4 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    48%
    6 կմ/ժ
  • Արցախ 27°C
    40%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 394.1006
  • Ռուբլի = 4.38683
  • Դոլար = 388.231

«Վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների առաջարկը դեռ չի հաստատվել». պատգամավոր

«Վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների առաջարկը դեռ չի հաստատվել». պատգամավոր

Եվրոմիության նախարարների խորհուրդը դեռ չի հաստատել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրոհանձնաժողովի առաջարկը, ինչպես նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից ֆինանսական աջակցության տրամադրումը. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ եվրոինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը։ Նրա խոսքով՝ այդ հարցերը ԵՄ նախարարների խորհուրդը օրակարգ է մտցրել և քննարկելու է միայն հաջորդ երկուշաբթի․ 

«Լիահույս ենք, որ Եվրոմիության նախարարների խորհուրդը երկուշաբթի կքննարկի ու կհաստատի ինչպես Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրոհանձնաժողովի առաջարկը, այնպես էլ Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը։ Լիահույս ենք, քանի որ ամեն դեպքում ԵՄ-ից դրական ազդակներ ստանում ենք»,- ասաց Ղազարյանը։

Ինչպես ավելի ուշ պարզաբանեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողի նախագահ Արման Եղոյանը, Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև` Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22֊ի նիստի օրակարգում։ Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազատության» դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, որ տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին, Բրյուսելից փոխանցում են 

«Այժմ արդեն՝ անդամ 27 երկրների հավանությունից հետո, հարցը ֆորմալ հաստատման կդրվի ԵՄ Խորհրդում, ապա կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ է սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը, հավելելով՝ առջևում տևական գործընթաց է սպասվում։

Թեմայի այլ նորություններ