Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ պետին գործուղել է Սյունիք
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    26 կմ/ժ
  • Լոռի 12°C
    75%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ պետին գործուղել է Սյունիք

Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ պետին գործուղել է Սյունիք

Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով ՊՎԾ ղեկավար Տիգրան Ուլիխանյանը մարտի 27-31-ը ներառյալ գործուղվել է Սյունիքի մարզ: Այդ մասին ասված է Փաշինյանի որոշման մեջ, որև ներկայացնում ենք ստորև.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանին 2021 թվականի մարտի 27-31-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (Սիսիան, Գորիս, Մեղրի և Կապան)։

2. Տիգրան Ուլիխանյանի գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Պետական վերահսկողական ծառայության պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», - նշված է որոշման մեջ:

Թեմայի այլ նորություններ