Դաշինքո՞վ, թե՞ առանձին. ՔՊ-ն դեռ վերջնական որոշում չունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Դաշինքո՞վ, թե՞ առանձին. ՔՊ-ն դեռ վերջնական որոշում չունի

Դաշինքո՞վ, թե՞ առանձին. ՔՊ-ն դեռ վերջնական որոշում չունի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը վերջնական որոշում դեռ չունի՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:  

Նա նշեց, որ ընտրական ցուցակին անդրադառնալու են մայիսին, դեռևս վերջնական որոշում չկա թե՛ ցուցակի հերթականության և թե՛ հետագա պաշտոնների հետ կապված: 

Մակունցը հայտնեց, որ առաջիկայում՝ մինչև ամսվա վերջ, կլինի վարչապետի հրաժարականը, կոնկրետ օր չկարողացավ նշել:  

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ իշխանության եռամյա աշխատանքի ընթացքում, իհարկե, եղել են բացթողումներ, և ամեն ինչ չէ, որ հասցրել են անել:

Մակունցն ասաց, որ 2018-ից հետո Հայաստանի ամենամեծ նվաճումը ժողովրդավարական բարեփոխումներն են, որոնց ուղղությամբ հետևողականորեն գնում են երկիրը և ազատ քաղաքացին:  

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, Մակունցը նշեց, որ համապատասխան գերատեսչությունների կողմից ամեն ինչ արվում է խնդիրը լուծելու համար: 

«Եթե ոմանք մեկնաբանում են այն (խմբ. - Սյունիքում բողոքի ակցիաները) որպես քաղաքական ակցիա, ես կարծում եմ՝ դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով: Սա է իմ մեկնաբանությունը Սյունիքում կատարվածի վերաբերյալ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին՝ արդյոք այդ մարդկանց թվում չկայի՞ն դժգոհ քաղաքացիներ, Մակունցը նշեց, որ «դժգոհելու առիթ միշտ կա և դժգոհելու առիթ լինելու է բոլոր իշխանությունների պարագայում, սակայն այստեղ հարցն այլ է»:

«Կա որոշակի միտում՝ Հայաստանի Հանրապետությունը բաժանելու մասերի, և դա նկատվում է, այո՛, առանձին խմբակների կողմից, որը, իհարկե, չի կարող ընդունելի լինել որևէ երկրի ղեկավարության և իրավապահ համակարգի կողմից»,- հավելեց Մակունցը:

Լրագրողների հարցին՝ ովքե՞ր են երկիրը միտումնավոր փորձում մասերի բաժանել՝ պատասխանեց՝ չի կարող անուններ հնչեցնել, որովհետև չգիտի, բայց հետևելով իրադարձություններին և տեսնելով  ծավալվող գործողությունները, տպավորություն ունի, որ դրանք ուղղորդված են: 

«Մենք մեր գործողություններով երբեք չենք փորձել և միտում չենք ունեցել տարանջատելու հասարակությանը, և դա է պատճառը, որ 2018 թ. մայիսից եղել են հայտարարություններ և գործողություններ, որոնք միտված են եղել հնարավորություն տալու դաշտում բոլորին թե՛ ինքնադրսևորվելու, թե՛ տալու հնարավորություն իրենց պաշտոնական և մասնագիտական գործունեությունում ունենալու ՀՀ շահերին սպասարկող վարքագիծ»,- ասաց Մակունցը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների գործողությունները վերջին ամիսներին որևէ կերպ չեն մղել քաղաքացիներին, քաղաքական ու հասարակական խմբերին ձեռնարկելու նման գործողություններ:

Թեմայի այլ նորություններ