Զախարովան մեկնաբանել է հուշարձանի պղծումը Ավետարանոց գյուղում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 14°C
    86%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    90%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    59%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    73%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    86%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արցախ 17°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.5001
  • Ռուբլի = 4.41945
  • Դոլար = 388.242

Զախարովան մեկնաբանել է հուշարձանի պղծումը Ավետարանոց գյուղում

Զախարովան մեկնաբանել է հուշարձանի պղծումը Ավետարանոց գյուղում

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Ավետարանոց գյուղում Հայրենական մեծ պատերազմի զոհված հերոսների հուշարձանի պղծումը:

«Հուշարձանների պղծման վերաբերյալ մեր սկզբունքային դիրքորոշումը հայտնի է: Հուշարձանների ցանկացած պղծում անընդունելի է, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններին, ապա սկզբունքորեն այլ դիրքորոշում լինել չի կարող:

Մենք կապ ենք հաստատել մեր ադրբեջանցի գործընկերների հետ: Նրանք մեզ հավաստիացրել են, որ  գերեզմանատների ու Հայրենական մեծ պատերազմի ընթացքում զոհված զինվորների հուշարձանների քանդման գործողությունները ժամանակին արձանագրվել են Ադրբեջանի կողմից: Նման գործողությունները պարզելու համար անցկացվում է քննություն: Նրանք, ովքեր կատարում են վանդալիզմի գործողություններ, ենթարկվում են պատասխանատվության: Նման գործողությունները կտրականապես չէն խրախուսվում», - ասել է Զախարովան:

Թեմայի այլ նորություններ