ԱՄՆ 46-րդ նախագահ է ընտրվել դեմոկրատ Ջո Բայդենը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 14°C
    86%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    90%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    59%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    73%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    86%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    57%
    11 կմ/ժ
  • Արցախ 17°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.5001
  • Ռուբլի = 4.41945
  • Դոլար = 388.242

ԱՄՆ 46-րդ նախագահ է ընտրվել դեմոկրատ Ջո Բայդենը

ԱՄՆ 46-րդ նախագահ է ընտրվել դեմոկրատ Ջո Բայդենը

Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում հաղթել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը՝ դառնալով երկրի 46-րդ նախագահը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 284 ընտրիչի քվե, մինչդեռ հաղթելու համար անհրաժեշտ էր 270 ձայն:

Առաջատար մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը: Բայդենի ընտրվելու մասին լուրերը հայտնում են CNN հեռուստաընկերությունը և BBC-ն: CNN-ի տվյալների համաձայն՝ Ջո Բայդենն արդեն ստացել է ընտրիչների 273 ձայն: BBC-ն գրել է, որ Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը՝ հաղթանակ տանելով Դոնալդ Թրամփի նկատմամբ: Նշվում է, որ Բայդենը հաղթել է Փենսիլվանիա նահանգում, ինչը նրան հնարավորություն է տվել ստանալ ընտրիչների 270 ձայները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ նախագահ ընտրվելու համար:

Ավելի վաղ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Դոնալդ Թրամփը գրել էր, մեծ առավելությամբ հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահական ընտրություններում: 

Թեմայի այլ նորություններ