Trade-in համակարգի կիրառության համար նպաստավոր հարկային միջավայր կստեղծվի. նախագծի քննարկումը՝ ԱԺ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    77%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.23067
  • Դոլար = 387.905

Trade-in համակարգի կիրառության համար նպաստավոր հարկային միջավայր կստեղծվի. նախագծի քննարկումը՝ ԱԺ-ում

Trade-in համակարգի կիրառության համար նպաստավոր հարկային միջավայր կստեղծվի. նախագծի քննարկումը՝ ԱԺ-ում

Ավտոմեքենաների առքուվաճառքի ոլորտում միջազգայնորեն հայտնի Trade-in համակարգի կիրառության համար նպաստավոր հարկային միջավայր կստեղծվի: Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները գնորդների հետ կպայմանավորվեն իրենց և ոչ միայն իրենց կողմից վաճառված ավտոմեքենաների ձեռքբերման և հետագայում այլ գնորդների վաճառքի շուրջ: Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկմանն ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ միջնորդ կազմակերպությունը՝ որպես հարկային գործակալ, ազատվի 10 տոկոսի չափով եկամտային հարկ հաշվարկելու, վճարելու պարտավորությունից, իսկ տրանսպորտային միջոցի հետագա վաճառքի պարագայում ավելացված արժեքի հարկը հաշվարկվի որպես բազա՝ վերցնելով վաճառքի գնի և ֆիզիկական անձից ձեռքբերման գնի դրական տարբերությունը: Հնարավորություն կտրվի, որ ոլորտի ինստիտուցիոնալ միավորները զարգանան և ֆիզիկական անձանց հետ իրականացվող ավտոմեքենաների առքուվաճառքի գործառնությունները տեղափոխվեն ավելի ընդունելի ձևաչափ: Առաջարկվում է, որ գործունեությունը լինի լիցենզավորման ենթակա և պետտուրքի սահմանմամբ:

«Գործող օրենսդրությունը և հարկային միջավայրը, որ ստեղծվել է այս տնտեսվարող սուբյեկտների շուրջ, օբյեկտիվորեն առնվազն երկու պատճառով չի նպաստում այդ գործիքի ներդրմանը: Առաջին պատճառը Հարկային օրենսգրքի ավելացված արժեքի և եկամտային հարկի բաժիններին վերաբերող կարգավորումներում առանձնահատուկ կարգավորումների բացակայությունն է, որի պատճառով ունենք վիճակ, երբ միջնորդ կազմակերպությունները ֆիզիկական անձանցից օգտագործված ավտոմեքենա ձեռք բերելիս պարտավոր են վճարվող եկամուտներից՝ որպես հարկային գործակալ հաշվարկել և պետբյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ: Երկրորդ պատճառն այն է, որ այդ օգտագործված ավտոմեքենան հետագայում այլ անձի վաճառելիս միջնորդ կազմակերպությունը ստիպված է լինելու ամբողջ ավտոմեքենայի գնից հաշվարկել և վճարել ավելացված արժեքի հարկ՝ առանց հաշվանցման իրավունքի, որովհետև ժամանակին այդ տրանսպորտային միջոցը ձեռք էր բերվել ֆիզիկական անձից, որը չի համարվում ավելացված արժեքի հարկ վճարող»,- ասաց Պողոսյանը:

Թեմայի այլ նորություններ