ԱԺ-ն քննարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարելու հարցը. խորհուրդն արդեն կորցրել է երբեմնի կարևորությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    13 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

ԱԺ-ն քննարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարելու հարցը. խորհուրդն արդեն կորցրել է երբեմնի կարևորությունը

ՀՀ կառավարությունն առաջարկում է Ջրի ազգային խորհուրդը լուծարել: Կառավարության կողմից ներկայացված ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Ջրի ազգային ծրագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի  փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Նախագծերի մշակման համար հիմք է հանդիսացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը՝ Ջրի ազգային խորհուրդը լուծարելու և լիազորությունները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու վերաբերյալ: Համաձայն գործող Ջրային օրենսգրքի 8-րդ հոդվածի՝ Ջրի ազգային խորհուրդը եզրակացություն է տալիս ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր ՀԷԿ-երի կառուցման, ինչպես նաև Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունների վերաբերյալ»-ասաց նախարարը:

Նա ընդգծեց. «ՀՀ-ում արդեն ընդունված են մի շարք ջրավազանային կառավարման պլաններ: Ջրի ազգային խորհուրդն արդեն կորցրել է տարիներ առաջ իր ունեցած կարևորությունը»:

 

Թեմայի այլ նորություններ