Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Սինգապուրի ավագ նախարարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    26%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    78%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    40%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    83%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    26%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    26%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    83%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Սինգապուրի ավագ նախարարին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ֆինասների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Սինգապուրի Հանրապետության ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու պարտքի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը, հարկաբյուջետային կանոնների կիրառման սկզբունքները և բարենպաստ գործարար միջավայրի ու ներդրումների ներգրավմանը նպաստող պայմանների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարարն անդրադարձել է նաև հարկային ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ նպատակ է դրվել վերհանել ոլորտում առկա խնդիրները և առաջարկել համապարփակ լուծումներ:

Թարման Շանմուգարատնամն իր հերթին ներկայացրել է Սինգապուրի պրոգրեսիվ հարկաբյուջետային համակարգը, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում վարվող արդյունքահեն քաղաքականության սկզբունքները, ինչպես նաև պահպանողական մոտեցումների դերը պետական կառավարման համակարգում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կարողությունների զարգացմանը, երկրի վստահելիության տեսանկյունից միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության առանձնահատկություններին և տնտեսական աճի խթանմանն ուղղված քայլերին առնչվող հարցեր:

Ս.թ. հուլիսի 8-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի կիրառությունը երկու կողմի ներդրողների համար կձևավորի կանխատեսելի հարկային դաշտ, կխթանի երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, ինչպես նաև կակտիվացնի առևտրատնտեսական կապերը: Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսել է համաձայնագրի վավերացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը, որոնք ավարտելուց հետո համաձայնագիրը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով վավերացման համար:

 

Թեմայի այլ նորություններ