500 մլն դոլար պարտքի վերաֆինանսավորման արդյունքում Հայաստանը տարեկան կտնտեսի 10 մլն դոլար
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    57%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

500 մլն դոլար պարտքի վերաֆինանսավորման արդյունքում Հայաստանը տարեկան կտնտեսի 10 մլն դոլար

ՀՀ կառավարությունը 500 միլիոն դոլար պարտքի վերաֆինանսավորում է իրականացրել, ինչի արդյունքում կտնտեսվի տարեկան 10 միլիոն 200 հազար դոլար։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Ըստ նրա այս քայլի արդյունքում Հայաստանի նկատմամբ միջազգային տնտեսական հանրության վստահությունը շարունակական աճ կապրի։ Ըստ նրա, այս քայլերի արդյունքում ՀՀ ռիսկայինությունը երկու անգամ կնվազի, իսկ այսպիսի ցուցանիշները կազդեն ինվեստիցիոն միջավայրի ակտիվացմանը։

Փաշինյանը հայտնեց նաև, որ կառավարությունը 500 միլիոնի պարտատոմս է տպել, սակայն պահանջարկը չորս անգամ ավելի մեծ է եղել։ «Սա ևս խոսում է Հայաստանի նկատմամբ վստահության մասին։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը առդեն հատել է յոթ տոկոսը։ Սա ապացույցն է նրա, որ Հայաստանում լավ հիմքեր կան տնտեսական գործունեությամբ զբաղվելու, քանզի էժանանում են վարկային միջոցները։ Այս ցուցանիշները նաև լավ հիմք են տնտեսական հեղափոխության համար»,- նշեց վարչապետը։      

Նա նաև հայտնեց, որ ՀՀ-ի կողմից գնված արտայժույթը տասնմեկ օրվա ընթացքում աճել է ութսուն երկու մլն դոլարով, ինչը տուրիստական սեզոնի երկարման արդյունք է։  

Թեմայի այլ նորություններ