Զինված հեղաշրջման կոչերը խիստ դատապարտելի են․ Մարդու իրավունքների պաշտպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    87%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    96%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    17 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    21 կմ/ժ
  • Արցախ 13°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.33237
  • Դոլար = 387.771

Զինված հեղաշրջման կոչերը խիստ դատապարտելի են․ Մարդու իրավունքների պաշտպան

Զինված հեղաշրջման կոչերը խիստ դատապարտելի են․ Մարդու իրավունքների պաշտպան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ զինված հեղաշրջման կոչերը խիստ դատապարտելի են: Ներկայացնում ենք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը.
 

«Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է:

Այս օրերին տեղի ունեցող ընդդիմության զանգվածային ակցիաների կազմակերպիչները պարտավոր են նկատի ունենալ, որ ընդդիմությունը նույնպես պետականության ինստիտուտ է, ընդդիմությունից նույնպես կախված է երկրում մարդու իրավունքների վիճակն ու համերաշխությունը , ուստի պետք է գործել ըստ այդմ:
 

Իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում:

Այս ամենին զուգահեռ, իրավապահ ու մյուս իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ իրենց սեփական գործողություններում, թե՛ երկրում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում»:

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձել է Սյունիքի մարզում իրականացվող սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին:

«Դրանք ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ: Մեր համոզմունքն է՝ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որովհետև այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր դիրքորոշումը, պաշտպանության նախարարության դիրքորոշումն է՝ մենք այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, և Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում:

Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը՝ Որոտան համայնքի, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան սահմանային որոշակի հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, Կառավարությունը լիարժեքորեն, համարժեք փոխհատուցումներով հանդես կգա, և մեր քաղաքացիների շահերը լիարժեքորեն կլինեն պաշտպանված»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը կարևոր համարեց այս թեմայով ճիշտ տեղեկատվության տրամադրումը, քանի որ, ըստ նրա՝ մամուլում մի դեպքի վերաբերյալ հարյուրավոր հրապարակումներ կարող են լինել, և դրանցից կարող է մասշտաբային տպավորություն ստեղծվել:

«Ուզում եմ կրկնել՝ Սյունիքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել: Մյուս կողմից՝ այս պրոցեսները չի կարելի համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է: Այսինքն՝ դրանք իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի, և այն լինի գործուն»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ առավոտյան քննարկում է ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Նշենք, որ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը և ցույցին մասնակցող քաղաքացիները փորձել են շրջափակել կառավարության շենքը, սակայն չեն կարողացել: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ եթե վարչապետը հրաժարական չտա, ապա երկիրը հայտնվելու է սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ, և երկրին սպասում է հումանիտար աղետ: «Սա չարիքի կառավարություն է: Պետականությունը կործանման եզրին է, մեր պայքարը հնի ու նորի պայքար չէ և ոչ էլ ընդդիմություն-իշխանություն»,- հայտարարել է Սաղաթելյանը: 

ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշել է, որ ՀՀ անվտանգությանն ամեն վայրկյան սպառնում է կործանում, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար այսօր Հայաստանը դարձել է վտանգավոր վայր:

Թեմայի այլ նորություններ