Փաշինյանը կարևորել է ՌԴ ներգրավվածությունը հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    87%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    17 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    21 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.33237
  • Դոլար = 387.771

Փաշինյանը կարևորել է ՌԴ ներգրավվածությունը հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում

Փաշինյանը կարևորել է ՌԴ ներգրավվածությունը հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում

Հայաստանի կառավարության օրակարգում այս պահին կան տարբեր հարցեր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, իսկ մյուսը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օրերս արած հայտարարությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանային հարցը պետք է կարգավորվի խորհրդային շրջանի քարտեզներով՝ նշելով, որ քարտեզները, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում են 2010 թվականին ընդունված Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված Հայաստանի Հանրապետության տարածքին:

«Վարչատարածքային բաժանման մասին օրենքը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքը: Սահմանը՝ որպես դե յուրե կատեգորիա, սահմանվում է ուրիշ օրենքով:

Դելիմիտացիայի համար պետք է օգտագործվի Խորհրդային Միության քարտեզը: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր թվականների քարտեզներն իրար վերատպումներն են, մենք պետք է խորանանք այդ քարտեզներով ու հասկանանք՝ որն ունի իրավական հիմք: Այդ քարտեզներում կան տարածքային որոշակի տարբերություններ»,- նշել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպես միջնորդ, այս գործում ունի և պետք է ունենա ներգրավվածություն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս Վալդայ ակումբում հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա: «Այս պահին կարևորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից և Ռուսաստանից ոչ ոք պետք չէ։ Ինչո՞ւ, որովհետև քարտեզները  ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև»,- նշել էր նա։

Թեմայի այլ նորություններ