Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1257 նոր դեպք, մահացել է 18 մարդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    87%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    17 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    21 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.33237
  • Դոլար = 387.771

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1257 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1257 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում մարտի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1257 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 187441 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 822634 վերջին մեկ օրում` 5228 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13427 պացիենտ. մեկ օրում ավելացել է 991-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 169727 անձ` վերջին մեկ օրում 242 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3416 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 871 է:

Մարտի 24-ին Արցախում կատարվել է 81 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4268 քաղաքացու հետազոտություն, որից 576-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2460 դեպք: Կատարվել է 21716 թեստավորում:

Թեմայի այլ նորություններ