ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է ԼՂ-ում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում մասնակցության հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    63%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    13 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    85%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23765
  • Դոլար = 387.646

ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է ԼՂ-ում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում մասնակցության հարցը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է ԼՂ-ում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում մասնակցության հարցը

ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) քննարկում է Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում մասնակցության հարցը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ալեքսանդր Կուզնեցովը՝ պատասխանելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այդ միջազգային կառույցի արձագանքի մասին հարցին:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության ղեկավարությունը, բնականաբար, տեղյակ է մեր նախարարի հայտարարության մասին: Հարցը քննարկվում է»,-ասել է Կուզնեցովը՝ այլ մանրամասներ չներկայացնելով:

Ավելի վաղ ռուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել էր Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման անհրաժեշտությունը: «Մենք, իհարկե, կներգրավվենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի մշակութային ժառանգության հուշարձանները վերականգնվեն եւ ապահովվի դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Մենք նաեւ կներգրավվենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց օջախներ, կառուցեն այդ օջախներն ու ապրեն նորմալ կյանքով»,-ասել էր նախարարը:

Թեմայի այլ նորություններ