Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    83%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    41%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    58%
    19 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 17°C
    74%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ Հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների կատարման գործնական դրույթները, հաղորդում է Կրեմլի կայքը:

«Գոհունակություն է հայտնվել հրադադարի ռեժիմի պահպանման փաստի կապակցությամբ, եւ շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է: Իլհամ Ալիեւի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ Հայտարարության համաձայն Ադրբեջանին վերադարձվող շրջաններում քրիստոնեական եկեղեցիներ ու վանքեր են գտնվում: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի անվտանգության եւ բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարեւորությունը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ հասկանում է խնդիրը եւ ասել է, որ ադրբեջանական կողմը այդպես էլ գործելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ