Վերաքննիչ դատարանը վերացրեց Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը․ պաշտպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    63%
    26 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    75%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    73%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Վերաքննիչ դատարանը վերացրեց Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը․ պաշտպան

Վերաքննիչ դատարանը վերացրեց Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը․ պաշտպան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր վերացրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվել էր սեպտեմբերի 22-ին։ Նա որպես մեղադրյալ է ներգրավված ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով: Մինասյանը հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Պաշտպան Միհրան Պողոսյանի գրառումը՝ ստորեւ․

«Վերաքննիչ դատարանը քիչ առաջ վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։ Շուրջ մեկուկես տարի ձգվող այս քաղաքական-քրեական գործում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն չորրորդ անգամ մատնվում է անհաջողության իր բաղձալի նպատակին հասնելու ճանապահին։ Ցավով պետք է արձանագրեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի նկատմամբ գործ կարելու իր ջանքերի տասը տոկոսն ուղղեր մեր օր օրի փոքրացող հայրենիքի առջև ծառացած արհավիրքները կանխելուն, մեր բոլորիս վիճակն այսօր այդքան ողբալի չէր լինի»,- գրել է նա։

Թեմայի այլ նորություններ