Վարչապետը կարևորեց ինստիտուտների գործունեությունը՝ անվտանգությունը, կայունությունն ապահովելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 14°C
    81%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    59%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    77%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 18°C
    69%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Վարչապետը կարևորեց ինստիտուտների գործունեությունը՝ անվտանգությունը, կայունությունն ապահովելու համար

Վարչապետը կարևորեց ինստիտուտների գործունեությունը՝ անվտանգությունը, կայունությունն ապահովելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ ստեղծված իրավիճակում թե խորհրդարանը, թե նախագահը և թե մնացած բոլոր ինստիտուտները գործեն, և բոլորի գործունեությունը կոնկրետ ուղղված լինի անվտանգությունն ու կայունությունն ապահովելուն: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին՝ եթե ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, նախարարները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտնի հայտարարության բուն քննարկումից և վարչապետի ընդունած որոշումից, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները չեն գործում և ճգնաժամի մեջ են, արդյոք չի՞ կարծում, որ պետք է օր առաջ արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել նշված ինստիտուտների գործունակ իրավահաջորդներին:

Վարչապետը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում գոնե երկու անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել, որին մասնակցություն է ունեցել Հանրապետության նախագահը, նիստերից մեկին ՝ Վեհափառ Հայրապետը, նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: «Նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել, քննարկումներ են տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ, միտումների մասին նրանք տեղյակ են եղել: Այո, կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետև եկել էր մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում, շատ սահմանափակ ժամանակում: Եվ այդ որոշումները կայացվել են այդ սահմանափակ ժամանակաշրջանում՝ խորհրդակցելով ԶՈՒ գլխավոր շտաբի և Արցախի քաղաքական ղեկավարության հետ»,-ասաց վարչապետն ու հավելեց՝  կոնկրետ իրադարձություններ էին զարգանում, և այդ իրադարձություններին պետք էր շատ կոնկրետ արձագանքել:

Ինչ վերաբերվում է ինստիտուտների գոյությանն ու գործունեությանը՝ Փաշինյանն ասաց, որ այդ ինստիտուտներն իհարկե գործում են և կգործեն: Նա շատ կարևորեց, որ հիմա Հայաստանում կայունությունն ու հանրային անվտանգությունը լիովին երաշխավորվի: «Եվ մենք այսօր պետք է կենտրոնանանք այդ խնդրի վրա: Եվ խորհրդարանը, թե հանրապետության նախագահը և մնացած բոլոր ինստիտուտները պետք է գործեն, և մեր բոլորի գործունեությունը պետք է կոնկրետ ուղղված լինի անվտանգությունն ու կայունությունն ապահովելուն»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ իր համոզմամբ այդ ինստիտուտները գործունակ են և ունեն գործելու մանդատ և լիազորություն:

Թեմայի այլ նորություններ