Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ Կառավարության շենքի մոտ. նա դուրս եկավ և հավաքը դադարեցնելու կոչ արեց. Ես ձեզ խոստանում եմ՝ ժողովրդին չեմ դավաճանի, երբ կլինի անհրաժեշտություն, բոլորիդ կհրավիրեմ հրապարակ. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    95%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    28%
    17 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    49%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.2236
  • Դոլար = 388.01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ Կառավարության շենքի մոտ. նա դուրս եկավ և հավաքը դադարեցնելու կոչ արեց. Ես ձեզ խոստանում եմ՝ ժողովրդին չեմ դավաճանի, երբ կլինի անհրաժեշտություն, բոլորիդ կհրավիրեմ հրապարակ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ Կառավարության շենքի մոտ. նա դուրս եկավ և հավաքը դադարեցնելու կոչ արեց. Ես ձեզ խոստանում եմ՝ ժողովրդին չեմ դավաճանի, երբ կլինի անհրաժեշտություն, բոլորիդ կհրավիրեմ հրապարակ. Նիկոլ Փաշինյան

Ի աջակցություն ՀՀ վարչապետի եւ Կառավարության Հանրապետության հրապարակում կամավորներ էին հավաքվել: Վարչապետը դուրս եկավ նրանց մոտ եւ կոչ արեց դադարեցնել հանրահավաքը:

«Երեկվանից, բոլոր հնարավոր ձեւերով իրազեկում ենք, որ այս հանրահավաքը տեղի չունենա: Ես գիտեմ, որ ՀՀ-ում ձեզ նման տասնյակ հազարավոր մարդիկ կան ովքեր ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Խոնարհվում եմ տղերքի առաջ ովքեր առաջնագծից են, խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր հերոսության առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, խոնարհվում եմ ծնողների առաջ: Ես հիմա նաեւ չեմ մնալու էստեղ, որ հավաքը շարունակվելու պատճառ չդառնամ»,- նշեց վարչապետը, շնորհակալություն հայտնելով աջակցության համար:

Նիկոլ Փաշինյանը հավաքը դադարեցնելու կոչ արեց եւ խոստացավ, որ ժողովրդին չի դավաճանի: Նաեւ խոստացավ, որ անհրաժեշտության դեպքում բոլորին կհրավիրի հրապարակ:

«Խնդրում եմ՝մի քիչ կանգնեք զրուցեք և հավաքը դադարեցրեք: Ես ձեզ խոստանում եմ, ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ, բայց խնդրում եմ հավաքը դադարեցրեք»,- ասաց նա և հեռացավ:

Հիշեցնենք, որ այսօր հայտարարություն էր տարածել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ով նշել էր, որ նման հանրահավաք է կազմակերպվելու և նաև ասել էր, թե իրենք դեմ են դրան:

Թեմայի այլ նորություններ