Վանաձորում ապաստանած արցախցիների մի մասն ուզում է վերադառնալ, մի մասը՝ դեռ ոչ. Անվտանգության երաշխիքները բավարար չեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    86%
    11 կմ/ժ
  • Արարատ 24°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    66%
    13 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 17°C
    83%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Վանաձորում ապաստանած արցախցիների մի մասն ուզում է վերադառնալ, մի մասը՝ դեռ ոչ. Անվտանգության երաշխիքները բավարար չեն

Վանաձորում ապաստանած արցախցիների մի մասն ուզում է վերադառնալ, մի մասը՝ դեռ ոչ. Անվտանգության երաշխիքները բավարար չեն

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից 1 օր անց Հայաստանի բազմաթիվ բնակավայրերի նման Լոռու մարզում էլ բազմաթիվ արցախցիներ ապաստանեցին: Համաձայն օրեր առաջ ստորագրված հայտնի պայմանագրի, պատերազմը կարծես թե ավարտվել է, փոխարենը Լոռիում գտնվող արցախցիները շարունակում են ապրել իրենց կացարաններում: Նրանց մի մասի բնակավայրերը անցել են հակառակորդին, մի մասինը՝ ոչ, մի մասի բնակարաններն էլ թեպետ կանգուն են, սակայն տան տեր արցախցիները դեռ չեն շտապում գնալ հայրենիք՝ հիմնական պատճառն ըստ իրենց՝  անվտանգության ոչ բավարար երաշխիքներն են:

ՀԺ-ն զրուցել է Վանաձորում ավելի քան մեկ ամիս բնակվող մի քանի ընտանիքների հետ, լսել նրանց մտահոգություններն ու ապագայի տեսլականը:

Ալվարդ Առուստամյանը Վանաձոր է եկել մի ամիս առաջ՝ Ստեփանակերտից: Այստեղ ապրում են ինքը, ամուսինն ու թոռնիկը: Վստահեցնում է՝ անպայման է տեղափոխվելու. «Ես Արցախը շատ եմ սիրում, իմ տունն է, եթե թուրքերը էլի շարունակեն խբել՝ մեկ է Արցախը թողնողը չեմ»: Հարցին՝ բայց կան ապրելու կենսական պայմաններում ներկայում՝ պատասխանում է. «Եթե հիմա չլինի էլ, մեր նախագահը էն մարդն ա, որ իր ժողովրդին կտանի իր տանն էլ կպահի…ես վստահում եմ մեր նախագահին, հույս ունեմ, առաջիկա օրերին կգնամ»:Տիկին Ալվարդին այստեղ պահող միակ բանը դրկից արցախցիներն են, ում հետ այս օրերին հաց են կիսել. «Ես գիտեմ, որ գնացի, շատ խնդիրների եմ բախվելու, բայց գնալու եմ, հաստատ եմ գնալու»: Վանաձորում ավելի քան 1 ամիս ապրած տիկին Ալվարդն ասում է՝ չկա մի բան, որից կարելի է դժգոհել, իր խոսքով ասած՝ «Մեր տնօրեն տիկին Լիլյան (կենտրոնացված կացարանի ղեկավարումը կամավոր ստանձնած Լիլիա Աբրահամյան-հեղինակ) սկլադները լցրել է հենց սկզբից ամեն ինչով, չի եղել մի բան, որի կարիքն ունենանք, մարդիկ են եղել, որ իրենց կյանքում ամեն օր այսպես չեն ապրել, ոնցոր հիմա, բայց վերադառնալ է պետք: Եւ հետո՝ Հայաստանը հո պարտական չի մեզ…»:

Վովա Մկրտչյանի  ընտանիքը Վանաձոր էր տեղափոխվել Կարմիր շուկայից: Պատմում է՝ գյուղի մի մասը հայերի ձեռքին է, մի մասը՝ թշնամու: Վովան 6 մանկահասակ  երեխա ունի, կինը, մայրն ու երեխաները վաղուց էին լքել գյուղը, ինքը հրադադարից հետո է միացել ընտանիքն. «Մեր գնալը ներկա պահին սուտ կլինի, գյուղի մի մասը թուրքերն են, մի մասը՝ մերոնք, վտանգավոր է»: Վովան ինքը առաջիկա օրերին կմեկնի Արցախ, ընտանիքին կթողնի այստեղ. «Վտանգավոր է, վախենում ենք»: Ինչ վերաբերվում է Արայիկ Հարությունյանի՝ Արցախ վերադառնալու ու Ստեփանակերտում բնակեցվելու կոչին, դժվարանում է մեկնաբանել. «Ընդունենք վերադարձանք Ստեփանակերտ, մեզ աշխատանք է պետք, 6 երեխուն պահել է պետք: Եւ հետո՝ անորոշ վիճակում ենք, ոչ այստեղ մնալով է լինում, ոչ գնալով: Մեզ եթե տուն ու աշխատանք տան, հաստատ կգնանք, բայց հստակ ոչինչ չի առաջարկվել»:

63-ամյա տիկին Աննան 3 պատերազմ է տեսել, ամեն պատերազմից հետո ուժ է գտել իր մեջ. Շարունակել շենացնել տունն ու Արցախը: Վանաձոր են եկել Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից՝ ինքն ու ամուսինը, տղաները առաջնագծում են. «Մեզ համար մեր ապագան անորոշ է, այստեղ կմնանք, թե կգնանք, դեռ չգիտենք, ես ինձանից չեմ վախենում, ես իմ քյորփա երեխեքից եմ վախենում»,-ասաց տիկին Աննան, վստահեցնելով՝ Ստեփանակերտում եթե կապահովեն իրենց տնով, կգնան, իսկ իրենց գյուղ՝ ոչ:

Ղարիբ Զալյանը 56 տարեկան է, եկել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից: Ասում է՝ թշնամին բարբարոսաբար հրկիզել է իրենց գյուղը, ապրելու այլեւս ոչինչ չի մնացել: Արցախ վերադառնալու հետ կապված միայն նախագահի կոչն են լսել, իրատեսական որեւէ քայլ մինչ օրս իրենց տեղափոխման մասով, ըստ նրա, չկա:

Գասպարյան Արեւիկը Վանաձոր է եկել 11 հոգուց բաղկացած ընտանիքով: Արեւիկը 8 երեխա ունի, ապրել են Թաղավարդ գյուղի Կալլեր կոչվող հատվածում. «Թաղավարդը անցել է Ադրբեջանին, մեր բնակավայրը՝ մեր ձեռքում է: Վախենում ենք գնալ, մեր բնակավայրը անտառի տակ է, ադրբեջանցիներն ու ահաբեկիչները անտառներում են»: Տիկին Արեւիկին հույս չի ներշնչում անգամ ռուս խաղաղապահների ներկայությունը. «Խաղաղապահները սահմանին են, իսկ դիվերսանտներն ու թուրքերը՝ անտառում, բայց հո ռուս խաղապահները հո չեն գնացել նաել՝ վարձկաններ դեռ կան, թե չկան, ոչ մեկ չգիտի՝ վարձկանները գնացել են, թե դեռ անտառներում են: Թեպետ մեր տունը հայի ձեռքում է, բայց վտանգավոր է, ես իմ երեխեքի կյանքը չեմ վտանգի, մեզնից իրենք մոտ 50 մետր են հեռու»:

Զրույցի բռնված կանանց համար ռուս խաղաղապահների ներկայությունը անվտանգության դեռեւս բավարար երաշխիք չէ. «Իմ տղան երեկ գնացել է գյուղ, նույն  այդ խաղաղապահները փասթաթղեր են ուզել, խնդիրներ ստեղծել, իմ տղեն ու իր նման բազմաթիվ քաղաքացիների փաստաթղթերն այրվել են կամ մեքենաներում, կամ տներում, ու ռուսները չեն թողնում մտնենք մեր տուն, տղուս ավտոն Ֆիզուլիում էին պայթեցրել, ամբողջը վառվել էր: Նմանատիպ խնդիրների դեռ շատ ենք բախվելու»,-ասաց կանանցից մեկը:

Լաուրա Ստեփանյանը Մարտակերտի շրջանի Վաղահաս գյուղից են եկել: 10 օր Երեւանում են ապրել, հետո տեղափոխվել Արարատ, այնուհետ՝ Վանաձոր. «Մինչեւը ամսի 20 կգնանք հաստատ, բայց վախենում ենք անտառներով վարձկանները չգան մտնեն մեզ վնաս տան»:

Մարինե Սարգսյանն արցախցի այն ընտանիքներից է, ովքեր որոշել են միանշանակ տեղափոխվել Արցախ, ասում են՝ այս առումով խնդիրների են բախվում: Արցախ գնացող տրանսպորտը Երեւանից է շարժվում, իսկ իրենք Վանաձորից պետք է մի քանի տաքսի վարձակալեն, որի գումարը չունեն, առաջարկում են մի ավտոբուս էլ Վանաձորից կազմակերպել դեպի Արցախ, կամ գոնե՝ Երեւան. «Մենք Ասկերանի շրջանի Շաղաշատ գյուղից ենք, բայց գնալու ենք Ստեփանակերտ: Սեփական միջոցներով գնալու հնարավորություն չունենք, խնդրում ենք՝ աջակցեն, հասնենք մեր հողին: Կամ թող մեզ այստեղից ուղարկեն Երեւան, կամ միանգամից այստեղից մեկնենք Ստեփանակերտ»:

Այսօրվա դրությամբ Վանաձոում ապաստանած արդեն իսկ մի քանի արցախցի ընտանիքներ վերադարձել են Ստեփանակերտ, մի մասն իրենց ուժերով՝ մի մասը՝ Երեւանի քաղաքապետարանի տրամադրած տրանսպորտով:

Այս առիթով հաղորդագրություն է տարածել նաեւ Լոռու մարզպետարանը, հայտնելով, որ Լոռիում ապաստան գտած արցախցիների տեղափոխումը կիրականացվի ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ՝ Լոռու մարզից:

 
Լոռիում գտնվող այն արցախցիները, որոնք ցանկություն ունեն վերադառնալ հայրենի Արցախ,կարող են զանգահարել և գրանցվել 095-00-84-18, 099-30-35-15, իսկ Երևանից մեկնելու դեպքում՝ 055-77-78-06 հեռախոսահամարներով:

Թեմայի այլ նորություններ