Ստեփանակերտում իրականացվում են անվտանգային միջոցառումներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    1 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    63%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ստեփանակերտում իրականացվում են անվտանգային միջոցառումներ

Ստեփանակերտում իրականացվում են անվտանգային միջոցառումներ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անվտանգային միջոցառումներ են իրականացվում: «Արմենպրես»-ի տեղեկություններով՝ դրանք կապված են Ադրբեջանի զինուժի հարվածների հետևանքով խիստ վթարային դարձած մի քանի բնակելի շենքերի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանն իր քաղաքացիներին կոչ է արել լինել զգոն և ուշադիր, սակայն պահպանել հանգստություն:

«Սիրելի Ստեփանակերտցիներ, քաղաքային իշխանությունների կողմից ամեն ինչ վերահսկվում է: Խուճապի մի մատնվեք: Ամեն ինչ արվում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Զգոն և ուշադիր եղեք»,- ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Արցախից ժամանակավորապես հեռու գտվող իմ սիրելի հայրենակիցներ, խուճապի մի մատնվեք։ Ամեն ինչ վերահսկողության տակ է»։

Թեմայի այլ նորություններ