Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    20 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը

Սփյուռքի տարբեր համայնքներում սկիզբ առած նախաձեռնությունը նոր թափ է հաղորդում Համահայկական շարժմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեկ  երեկոյան ազդարարեց «50 PLUS» համահայկական նախաձեռնության մեկնարկը, որն արդեն ԱՄՆ և Արմ Եվրոպայի հայ համայնքներում  բավական թափ է առել՝ ներգրավելով հազարավոր մարդկանց: Այս մասին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

«Սա մի նոր շրջափուլ է Հայրենիք-Սփյուռք արդեն բյուրեղացած կապերի։ Նախաձեռնության տրամաբանությունն է հիմնադրամի նվիրատուներին քաջալերել ընտրելու ամսական պարբերականությամբ աջակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին։ Դրա համար անհրաժեշտ է Հիմնադրամի կամ նրա տեղական մարմինների կայքէջերում իրենց առցանց վճարումները դարձնել ամենամսյա և փոխանցելու են 50 ԱՄՆ դոլար, եվրո կամ այլ արժույթով համարժեք գումար:

 

Եթե նախաձեռնությանը միանա 1 միլիոն հայ, ապա ամսական կհանգանակվի 50մլն, իսկ տարեկան արդեն 600մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Նման գումարների ներգրավման կանխատեսելիությունը և ամենամսյա հոսքը կօգնի էլ ապահովել վերակառուցման, զարգացման և մարդասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև երկարաժամկետ պլանավորել տարբեր ռազմավարական խնդիրների լուծումները։ Հարկ եղած դեպքում Հիմնադրամը հնարավորություն կունենա անմիջապես արձագանքել  հայրենիքի կամ սփյուռքի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Այժմ համահայկական ռեսուրսների համախմբան իրական ժամանակն է, երբ միլիոնավոր հայեր կանգնած են ինչպես մեկ բռունց, որտեղ սակայն յուրաքանչյուրի ներգրավածությունը շատ կարևոր է։ 50PLUS-ը ինքնաբավ, հզոր ու հարատև Հայրենիք ունենալու գրավականն է։ Եկեք միանանք և ուս ուսի տված, իրար թիկունք պահած սարեր սասանենք ու վերակերտենք մեր ավելի հզոր ավելի ամուր հայրենիքը»,– իր խոսքում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Թեմայի այլ նորություններ