Սպասվում է, որ այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    53%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    50%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    50%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    65%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Սպասվում է, որ այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ. Փաշինյան

Սպասվում է, որ այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ. Փաշինյան

Սպավում է, որ նոյեմբերի 16-ին կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ, և այն կգործի անխափան: Այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  «Իմ քայլը»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին: 

Վարչապետի խոսքով՝ ինչպես ամեն օր, այսօր առավոտյան էլ հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ: «Եվ ուրախ եմ արձանագրել, որ բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել՝ իհարկե այն նշաձողի սահմաններում, որ մենք ունենք: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր վերադարձողների թիվը գերազանցել է 1000-ը, տեմպը աճում է»,-ասաց Փաշինյանը: 

Առաջիկա ամենակարևոր անելիքն է աջակցել, որ արցախցիները վերադառնան Արցախ։ Ում տները վնասված են, կվերականգնվեն, ենթակառուցվածքները կվերականգնվեն, տնտեսությունը կսկսի աշխատել: Փաշինյանը շեշտեց, որ դա ամենակարևոր անելիքն է, որի ոււղղությամբ ՀՀ և Արցախի կառավարությունները պետք է կենտորանան: Նա կարևորեց նաև այս գործընթացքում կամավորների ներգրավվումը: «Սպասվում է, որ առաջիկա օրերին, թերևս հենց այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը՝ դեպի Ստեփանակերտ, և այն կգործի անխափան»,-ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ