Սկսում են գործել հանրությունից գողացված միջոցները վերադարձնելու մեխանիզմները. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    85%
    9 կմ/ժ
  • Արարատ 20°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Սկսում են գործել հանրությունից գողացված միջոցները վերադարձնելու մեխանիզմները. Փաշինյան

Սկսում են գործել հանրությունից գողացված միջոցները վերադարձնելու մեխանիզմները. Փաշինյան

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցը՝ ուղղված ՀՀ վարչապետին, վերաբերում էր բանակի զարգացման հարցում միջոցների հայթայթմանը, եւ այդ առումով հանրության կարծիքին, թե պետք էր տարիների ընթացքում որոշ օլիգարխների կուտակած հարստությունը օգտագործել:

«Էսօր շատ մարդիկ կան՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր լալահառաչ ճառեր են ասում Արցախի մասին, Հայաստանի մասին: Բայց այդ մարդիկ եղել են պետական պաշտոնյաներ, ունեն միլիոնավոր դոլարների ունեցվածք եւ դա հանրահայտ փաստ է: Ես կարծում եմ, որ այդ մարդիկ ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի մասին լալահառաչ ելույթ ունենալու իրավունք չունեն, որովհետեւ այդ նրանց կողմից գողացված միջոցներն են, որ չեն դարձել ինստիտուտ: Մեր երկրում համատարած ինստիտուտների պրոբլեմ կա: էսօր որ խոսում ենք մեր դիվանագիտական կարողությունների մասին եւ ընդհանրապես մնացած կարողությունների մասին, դրանք ինչի՞ արդյունքում պետք է ստեղծվեին, պետք է ստեղծվեին ներդրումների արդյունքում, որոնք տասնյակ տարիներով չեն կատարվել»,- արձագանքեց վարչապետը: 

Մյուս կողմից, ըստ նրա, հեղափոխական իշխանության խոստումն ու պարտավորությունն է եղել, որ վենդետաներ չեն լինելու: «Եվ մենք ստեղծել ենք օրենսդրական որոշակի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հանրությունից գողացված միջոցները վերադարձնել, եւ էսօր այդ մեխանիզմները սկսում են գործել, որպեսզի այդ միջոցները վերադարձվեն եւ ներդրվեն հանրային կյանքի կազմակերպման ոլորտում: Սա է մեր տեսլականը»,- նկատեց Փաշինյանը՝ հավելելով, որ հանրային պահանջը կա եւ պետք է այնպես անել, որ դա չվերածվի վենդետաների: 

Թեմայի այլ նորություններ