Շատ անհայտ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք ողջ-առողջ են․ հաշվառման առումով սխալ է եղել․ Տոնոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    15 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    76%
    16 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    99%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    73%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    15 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.2371
  • Դոլար = 388.01

Շատ անհայտ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք ողջ-առողջ են․ հաշվառման առումով սխալ է եղել․ Տոնոյան

Շատ անհայտ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք ողջ-առողջ են․ հաշվառման առումով սխալ է եղել․ Տոնոյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց ուղղեց անհայտ կորածների սոցիալական երաշխիքների վերաբերյալ։ Նա նաև նկատեց, որ կյանքի և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման հիմնադրամի շահառու դառնալու գործընթացը բավական երկար է։

Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ Պաշտպանության նախարարությունում ստեղծված է հանձնաժողով, որը սերտ աշխատում է միջազգային Կարմիր խաչի կազմակերպության, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ։ «Լայնածավալ աշխատանքներ են կատարվում նաև ճշգրտման առումով։ Անհայտ կորածների ցուցակը այս պահին ունի նվազման միտում, որովհետև ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհայտ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք ողջ-առողջ են և ուղղակի հաշվառման առումով սխալ է եղել ամեն ինչ։ Մենք հանդես ենք եկել օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ, բայց ըստ երևույթին կլինեն որոշակի շտկումներ, զուտ հիմնադրամի հնարավորություններից օգտվելու և պետական բյուջեից  հնարավորություններից օգտվելու առումով։ Իրականում հարուցված քրեական գործերը բավականին մեծածավալ են և համապատասխան կառույցները չեն հասցնում համապատասխան կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ տեղեկություններ տրամադրել։ Ամեն ինչ ընթացքում է, շատ մեծ ուշադրության ներքո»։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ամեն ինչ արվել է, որպեսզի կորուստ ունեցած ընտանիքները պետությունից և հիմնադրամից աջակցություն ստանան։ «Շատ յուրահատուկ իրավիճակ է, ամեն ինչ անում ենք, որ իրավիճակում փոփոխություն կատարվի։ Նաև օրենքի հետ կապված հարցեր կան, բայց, կարծում եմ, Կառավարության որոշումներով կշտկենք այդ խնդիրը։

Թեմայի այլ նորություններ