Շարունակվելու են Արցախի ինքնորոշման ուղղությամբ տարվող աշխատանքները․ Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    87%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    96%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    17 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    21 կմ/ժ
  • Արցախ 13°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.33237
  • Դոլար = 387.771

Շարունակվելու են Արցախի ինքնորոշման ուղղությամբ տարվող աշխատանքները․ Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի հետ

Շարունակվելու են Արցախի ինքնորոշման ուղղությամբ տարվող աշխատանքները․ Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի հետ

2021թ հունվարի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի անդրանիկ հանդիպումը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազհային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության բաժնից ։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ԱՀ ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների, ԱՀ ԱԺ փոխնախագահի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների ներկայությամբ:

ԱՀ ԱԺ նախագահը ողջունելով և շնորհավորելով ՀՀ և ԱՀ ԱԳ նորանշանակ նախարարներին ՝ առաջին հերթին հույս է հայտնել, որ Արցախի ժողովուրդն ու խորհրդարանի անդամները մշտապես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողքին են և խորհրդարանական դիվանագիտության խողովակներով պայքարելու են Արցախի անկախության համար, ինչպես նաև պատրաստ են վավերացնելու ոչ միայն տարածաշրջանի,այլև տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցության համաձայնագրեր:

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ ՀՀ և ԱՀ դիվանագիտությունները սկիզբ են առել Արցախի հակամարտությունից, որի ընթացքում ունեցել են և հաջողություններ ,և անհաջողություններ: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը շեշտել է, որ շարունակվելու են Արցախի ինքնորոշման և հակամարտության ուղղությամբ տարվող աշխատանքները: Կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտությունը ՝որպես արդյունավետ գործելու միջազգային առանցքային հարթակ :

Հաջորդիվ հանդիպումն ուղեկցվել է ԱԺ նախագահի ,ԱԺ փոխնախագահի, խմբակցությունների մշտական հանձնաժողովների կողմից ՀՀ ԱԳ նախարարին ուղղված հարցադրումներով :

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնել ,որ դրանք կլինեն շարունակական։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են ստեղծված իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչման ուղղությամբ հայկական երկու պետությունների արտաքին քաղաքական ներուժի առավելագույն իրացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրներին: Այս ուղղությամբ ևս կարևորվել է ԱՀ և ՀՀ գործընկեր գերատեսչությունների համագործակցության շարունակականության ապահովումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Թեմայի այլ նորություններ