Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Ստեփանակերտում հումանիտար կենտրոնի ձեւավորումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    15 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    24 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    83%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Ստեփանակերտում հումանիտար կենտրոնի ձեւավորումը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Ստեփանակերտում հումանիտար կենտրոնի ձեւավորումը

ՌԴ պաշտպանության նախարարությունը սկսել է տեղակայել Ստեփանակերտում հումանիտար արձագանքման կենտրոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Ստեփանակերտում հումանիտար կենտրոնի ձեւավորումը: Այդ նպատակով 2020 թվականի նոյեմբերի 14-ին ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի կազմում Ստեփանակերտում արդեն կազմվել է ձեւավորվող կենտրոնի օպերատիվ խումբը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Այսօր, 2020 թվականի նոյեմբերի 15-ին, ձեւավորվող կենտրոնի թիմն ավելացնելու համար իրագործվում է Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խմբի վերադասավորում, որը կներառվի օպերատիվ արձագանքման կենտրոնի կազմում: Առաջիկայում կիրականացվի Կենտրոնի թիմի ստեղծումը, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային ծառայության միջոցների եւ ուժերի, ինչպես նաեւ ՌԴ իշխանության այլ դաշնային մարմինների ներկայացուցիչների հաշվին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պարզաբանվում է, որ խումբն ապահովում է անվտանգությունը Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադառնալու ժամանակ. նոյեմբերի 14-ի ընթացքում իրականացվել է Լաչինի միջանցքով ինն ավտոբուսների (250 մարդ) ուղեկցումը, իսկ նոյեմբերի 15-ին իրականացվում է 19 ավտոբուսների (475 մարդ) ուղեկցումը:

«Միջգերատեսչական արձագանքման հումանիտար կենտրոնի ձեւավորումը Ստեփանակերտում ամբողջովին կավարտվի 2020 թվականի նոյեմբերի 20-ին, եւ կենտրոնը կսկսի իրականացնել հումանիտար արձագանքման՝ իր առջեւ դրված բոլոր խնդիրները»:

Թեմայի այլ նորություններ