Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են ԼՂ-ում անհետաձգելի հումանիտար խնդիրների լուծումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    17 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    17 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են ԼՂ-ում անհետաձգելի հումանիտար խնդիրների լուծումը

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են ԼՂ-ում անհետաձգելի հումանիտար խնդիրների լուծումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը ՝ հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը եւ խուսափել նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանի, Հայաստան և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը կատարվում է, իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայունացել է:

«Պատրաստակամություն հայտնելով համակարգելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աշխատանքը ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են հումանիտար հարցերի անհետաձգելի լուծումը, ներառյալ՝ փախստականների վերադարձը մշտական բնակության վայրեր, բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական տաճարների և վանքերի պահպանումը:  Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահը հայտնել է մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի ստեղծման մասին»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Թեմայի այլ նորություններ