Ռուս սակրավորներն իրականացնում են Ստեփանակերտի ականազերծում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    87%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    96%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    17 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    82%
    21 կմ/ժ
  • Արցախ 13°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.33237
  • Դոլար = 387.771

Ռուս սակրավորներն իրականացնում են Ստեփանակերտի ականազերծում

Ռուս սակրավորներն իրականացնում են Ստեփանակերտի ականազերծում

ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետներն Արցախի տարածքում շարունակում են ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ստեփանակերտի արվարձանների ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից Уран-6 ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը ցանկացած եղանակի պայմաններում:

2020-ի նոյեմբերի 23-ից սկսած գործողությունների ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են ավելի քան 414.6 հա տարածք, ավելի քան 160 կմ ճանապարհ, 617 բնակելի շենքեր, ներառյալ ավելի քան 20 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծվել է մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման ընթացքում անհրաժեշտ անվտանգության բոլոր միջոցների ապահովմամբ:

Թեմայի այլ նորություններ