Ռուս խաղաղապահներն ապահովել են ևս մեկ դպրոցում ուսումնական գործընթացի վերսկսումը ԼՂ-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    52%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    46%
    7 կմ/ժ
  • Արցախ 22°C
    69%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ռուս խաղաղապահներն ապահովել են ևս մեկ դպրոցում ուսումնական գործընթացի վերսկսումը ԼՂ-ում

Ռուս խաղաղապահներն ապահովել են ևս մեկ դպրոցում ուսումնական գործընթացի վերսկսումը ԼՂ-ում

Ռուս խաղաղապահների աջակցությամբ վերսկսվում է ուսումնական գործընթացը Լեռնային Ղարաբաղի դպրոցներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ նախօրեին ռուս խաղաղապահներն ամբողջությամբ ավարտել են Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի տարածքի ականազերծման աշխատանքները, աջակցել են շինարարական աշխատանքների իրականացմանը և ապահովել են անհրաժեշտ գույքի և սարքավորման մատակարարման անվտանգությունը:

Խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ են վերադառնում աշակերտներն ու ուսուցիչները, որոնք ուսումնական գործընթացն անցկացնում են այնպես, որպեսզի լրացվի բացը, որն առաջացել է հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով:

Նշվում է, որ ռուս զինծառայողների ջանքերի շնորհիվ այլ բնակավայրերում ևս իրականացվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ: Աշխատանքները իրականացվում են տարածքների և օբյեկտների ականազերծումից հետո:

Թեմայի այլ նորություններ