Քանի կար թեկուզ տեսական հնարավորություն պաշտպանվելու, ՊԲ-ը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը որոշել են գնալ մինչև վերջ. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    100%
    26 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    13 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Քանի կար թեկուզ տեսական հնարավորություն պաշտպանվելու, ՊԲ-ը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը որոշել են գնալ մինչև վերջ. վարչապետ

Քանի կար թեկուզ տեսական հնարավորություն պաշտպանվելու, ՊԲ-ը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը որոշել են գնալ մինչև վերջ. վարչապետ

Պատերազմից կարող էինք խուսափել միայն մեկ տարբերակով. եթե Ադրբեջանին հանձնեինք 7 տարածքները՝ ներառյալ Շուշին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ընթացքում:

«Բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որ մենք ուզում էինք վարել: Ոչ, դա չէր: Արցախի ՊԲ-ը, ՀՀ կառավարությունն ու զինված ուժերը որոշեցին ընդունել մարտահրավերը, որը նետված էր Հայաստանին: Ցավոք, դրա ընդունումը Հայաստանին չբերեց այն արդյունքը, որը մենք կցանկանայինք: Բայց նաև այն պատճառով, որ պարտության անխուսափելիության այդ խոսույթը առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում: Այսօր քաղաքական գործիչներ, ովքեր պատերազմի առաջին օրից կոչ էին անում հանձնել տարածքներ պատերազմը կանգնեցնելու գնով, էսօր Կառավարությանը նույն բանի համար մեղադրում են դավաճանության մեջ»,- նշեց վարչապետը:

Պատերազմը շուտ կամ ուշ դադարեցնելու մասով էլ Փաշինյանը նշեց՝  Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս՝ սկզբնական շրջանում:

«Ինչո՞ւ ենք մենք գնացել այս ճանապարհով: Քանի դեռ կար հնարավորություն, թեկուզ տեսական հնարավորություն՝ պաշտպանելու այդ ամեն ինչը, Պաշտպանության բանակը, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը որոշել է գնալ մինչև վերջ, և նրանք կռիվ են տվել հերոսաբար մինչև վերջին վայրկյանը: Բայց, ցավոք սրտի, մենք չենք կարողացել այդ խնդիրը լուծել: Մենք ենք դրա պատասխանատուն, որովհետև վերջին 2.5 տարվա ընթացքում շատ դեպքերում չենք կարողացել լրացնել տասնյակ տարիների չարվածը»,- նշեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ