Փոխգնդապետ Արթուր Քարամյանը գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել է 600 զինծառայողի. ՊԲ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    70%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    52%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    46%
    7 կմ/ժ
  • Արցախ 22°C
    69%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Փոխգնդապետ Արթուր Քարամյանը գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել է 600 զինծառայողի. ՊԲ

Փոխգնդապետ Արթուր Քարամյանը գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել է 600 զինծառայողի. ՊԲ

Պաշտպանության բանակը նոր դրվագներ է ներկայացրել մեր նորօրյա հերոսների սխրանքներից:

Մեր հերոսամարտի աչքի ընկնող ներկայացուցիչներից է փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը: Վերջինիս ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 և առգրավվել 3 տանկ, թշնամական կողմը ունեցել է մարդկային լուրջ կորուստներ: Քաջարի փոխգնդապետը նաև կարողացել է արագ կողմնորոշվել մարտական բարդ իրավիճակում և գրագետ ու սառնասիրտ գործողությունների շնորհիվ շրջափակումից հանել 600 զինծառայողի:

Շարքային Սուրեն Արիկի Գաբրիելյանը խոցել է թշնամական 4 միավոր ՀՄՄ-2, 2 միավոր ՀՄՄ-3 և 2 տանկ:

6 միավոր հակառակորդի տանկ էլ ոչնչացրել է լեյտենանտ Տիգրան Կարենի Պետրոսյանը:

Հակառակորդի համար իսկական պատուհաս է դարձել ՊԲ զինծառայող, փոխգնդապետ Ռյուրիկ Օլեգովիչ Սեմյոնովը: Քաջարի զինվորականը ոչնչացրել է զինամթերքով բեռնված 2 թշնամական «Կամազ», 1 ՊԶՄ, հակատանկային 2 դասակ, 3 տանկ, 8 հետևակի մարտական մեքենա, 1 հրետանային «ՏՌ» կայանք, 2 ավտոտեխնիկա:

Հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել շարքային Մարտին Վարդգեսի Բաբախանյանը ու ևս 2 տանկ՝ սերժանտ Կարապետ Սեյրանի Հարությունյանը:

Փառք մեր հերոս տղաներին:

Նրանց կատարածը հավերժ կմնա մեր ժողովրդի հերոսական տարեգրության էջերում և նրանց օրինակով կդաստիարակվեն սերունդներ:

Թեմայի այլ նորություններ