ՊՆ-ն կուղեկցի Անդրանիկ Քոչարյանին ՀԲ ստորաբաժանումներ, պայմանով՝ որ նա ներողություն կխնդրի զինծառայողներից. ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    84%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    9 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20481
  • Դոլար = 388.01

ՊՆ-ն կուղեկցի Անդրանիկ Քոչարյանին ՀԲ ստորաբաժանումներ, պայմանով՝ որ նա ներողություն կխնդրի զինծառայողներից. ՊՆ

ՊՆ-ն կուղեկցի Անդրանիկ Քոչարյանին ՀԲ ստորաբաժանումներ, պայմանով՝ որ նա ներողություն կխնդրի զինծառայողներից. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությանը:

«Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ամբիոնից հերթական անգամ իր դատողությունները ներկայացրեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների վերաբերյալ, որոնք, ինչպես և նախորդ բոլոր դիտարկումներն ու հայտարարությունները, ոչ միայն կտրված էին իրականությունից, այլև ակնհայտորեն միտված էին այդ իրականությունը խեղաթյուրելուն և ստեղծված իրադրության համար քավության նոխազներ փնտրելուն։

Թե ինչու՞ է Անդրանիկ Քոչարյանը վերջին շրջանում այդքան ջանադրաբար փորձում նսեմացնել բանակի դերակատարությունը պատերազմի ընթացքում՝ թողնում ենք հարգարժան պարոնի խղճին։ Այդուհանդերձ, խորապես գիտակցելով նրա հնչեցրած հրապարակային հայտարարությունների մեջ առկա ակնհայտ և քողարկված վտանգները, ստիպված ենք ևս մեկ անգամ անդրադառնալ նրա հնչեցրած մտքերին, որոնք պաշտպանական համակարգի վերաբերյալ գիտելիքների հարցում բոբիկ լինելու հերթական վկայությունն են։

Մասնավորապես, պաշտպանության ոլորտի խնդիրները համակարգող խորհրդարանական պաշտոնյան հայտարարում է, թե «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են»։ Սա խորը անարգանքի դրսևորում է հայկական բանակի մի քանի տասնյակ հազար զինծառայողների հանդեպ, որոնք, ի հեճուկս պարոն Քոչարյանի, որպես կանոնավոր ու մարտունակ բանակ, հենց հիմա էլ մարտական հերթապահություն են իրականացնում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի սահմաններին։ Ու եթե պարոն Քոչարյանն իրոք մտածում է, որ «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են», ապա պաշտպանության նախարարությունը սիրով կուղեկցի նրան հայկական բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ, պայմանով՝ որ նա ներողություն կխնդրի այդ ստորաբաժանումների զինծառայողներից՝ զինվորից մինչև սպա ու հրամանատար։ Բոլորից»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր կրկին հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարին քննադատելով:

Բայց նախ նա առանց որեւէ մեկի անունը տալու հայտարարեց, որ հրաժարականների ինստիտուտը շատ կարեւոր ինստիտուտ է ցանկացած բեւեռացում լիցքաթափելու եւ պատասխանատվության որոշակի պաշար իրականացնելու համար: Ըստ նրա՝ պաշտոնյան ինքը պետք է գիտակցի իր հրաժարականի արժեքը եւ իր կատարած աշխատանքի արդյունքները, եթե ինքը չի գիտակցում եւ թողնում է, որ իրեն հանեն աշխատանքից, դրանով պրոբլեմ է ստեղծում պետության համար:

«Նոր պատերազմ նոր տարածքների դիմաց». պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այս հայտնի թեզը հնչեցնելով՝ Քոչարյանը հայտարարեց. «Պաշտպանության նախարարի այս հայտնի թեզից, փաստորեն, շատ լավ օգտվեց միայն թշնամին: 44-օրյա պատերազմից հետո երկար տարիների ընթացքում մեր երկրում ձեւավորված անվտանգային համակարգը քայքայվեց»:

Այնուհետեւ անդրադառնալով 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմին՝ պատգամավորն ասաց, որ այդ ժամանակ թշնամին ցույց տվեց, որ չի պատրաստվում խաղաղ ճանապարհով լուծել հարցը: Իսկ արդեն պատերազմից հետո, ըստ Քոչարյանի, փոխանակ իրականության հետ առերեսվելու, ստացած դասերը քաղելու եւ բանակը ուժեղացնելու, չգիտակցելով պատերազմի քաղաքական հետեւանքները՝ այն ժամանակվա զինված ուժերի կոռումպացված ղեկավարությունը պնդում էր, որ մենք հաղթել ենք:

Ապա անցնելով գլխավոր շտաբի քննադատությանը՝ պատգամավորը նշեց, որ այն անընդունակ է եղել պատերազմը կանխատեսել, պլանավորել, ապահովել ու ղեկավարել, պաշտպանության նախարարությունը աննպատակ, չհիմնավորված ու կասկածելի գնումներ է արել, ինչպիսիք են պատերազմի ընթացքում չօգտագործված ՍՈՒ-30-ները, պատերազմի համար անհրաժեշտ գնումներ չեն արվել, ինչպիսիք են, օրինակ, զրահաբաճկոնները եւ սաղավարտները, տապալվել է զորահավաքը: Եվ այս ամենի հետեւանքով, ըստ Քոչարյանի, ստեղծվել է այս իրավիճակը:

Անդրանիկ Քոչարյանն իր այս հայտարարությունից հետո հատուկ շեշտեց, որ ԳՇ գործող պետ Օնիկ Գասպարյանին նկատի չունի, քանի որ նա նշանակվել էր մի քանի ամիս առաջ: Իր խոսքերը, ըստ նրա, վերաբերում են Ապրիլյան պատերազմից հետո ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյանին: 

«Կատարվածից հետո սպասելի էր, որ պաշտպանության նախարարն ու ԶՈՒ պատասխանատուները պետք է արդեն հրաժարական տված լինեին, իսկ նրանց կողմից հրաժարական չտալը նշանակում է, որ նրանք չեն հասկանում՝ ինչ են արել եւ ուր են տանում մեզ:

Վերջում Քոչարյանն անդրադարձավ նաեւ երեկվա իր հայտարարություններից հետո ՊՆ-ի արձագանքին՝ ընդգծելով, որ ՊՆ-ն այս օրերին պետք է հանդես գար մեր հաղթանակի, վատագույն դեպքում՝ մեր պարտության վերաբերյալ հստակ հիմնավորումներով, ոչ թե ստահոդ լուրերի տարածմամբ:

 

Թեմայի այլ նորություններ