Պետք է վճռականորեն մեր մարտը վարենք, հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ կվերաբերվեն միջազգային կառուցները. Շ. Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    17 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    81%
    23 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

Պետք է վճռականորեն մեր մարտը վարենք, հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ կվերաբերվեն միջազգային կառուցները. Շ. Քոչարյան

Պետք է վճռականորեն մեր մարտը վարենք, հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ կվերաբերվեն միջազգային կառուցները. Շ. Քոչարյան

3 համանախագահների օրակարգում էլ մեկ հարց է․ որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ նաև պահպանվի հրադադարը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի սպասվող հանդիպմանը։

«Հանդիպումը կարևոր է այն առումով, որ առ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ էր Ռուսաստանը, Ֆրանսիան, որովհետև զինադադարի հաստատելու 2-րդ փորձը առաջ էր տանում ֆրանսիական կողմը։ Եվ հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է։ Այսինքն՝ պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում օրակարգում և 3 համանախագահների մոտ էլ մեկ հարց է, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ հրադադարը պահպանվի, իրականացվի։ Պատահական չէ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ քննարկումը սրան էր նվիրված»։

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահող երկները (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) ունեն մեկ մանդատ։ «Մանդատն այն է, որ իրենք նպաստեն, որպեսզի կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի։ 2-րդ մանդատն այն է, որ իրենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են և թույլ չտան, որ վերսկսվեն ռազմական գործողությունները, որը 2016թ․-ին միանգամից վերսկսվեց, և հիմա նորից վերսկսվել է։ Սա իրենց համար ահազանգ Է»։

Նա նշեց՝ որոշ դեպքերում բավարաված չեն միջազգային կառույցների արձագանքից, սական ընդգծեց, որ այդ կառույցների արձագանքը կախված է ռազմի դաշտում ունեցած հաջողություններից։ «Իհարկե, շատ տեղեր կան, որ բավարաված չենք, չի կարելի Արցախի Հանրապետությունը դիտարկել որպես տարածք, որը ճանաչված չէ, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդկային իրավունքներից, չի կարելի տարբերակել մարդկանց՝ կախված նրանից՝ որ սուբյեկտում են բնակվում, այստեղ խնդիրներ կան։ Հայկական կողմի համար պատերազմի ամեն օրը ցավալի է, բայց մյուս կողմից պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին դա պարտք է։ Նա, ով հույսը դնում է, որ օտարը կգա, կօգնի, դատապարտված է»։

Քոչարյանը ընդգծեց, որ պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը առաջացնում է նաև հնարավոր ցեղասպանության հարցը։ «Այդ տեսանկյունից մենք չպետք է նայենք աջ-ձախ, այլ պետք է վճռականորեն մեր մարտը վարենք, որից հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ կվերաբերվեն բոլոր միջազգային կազմակերպությունները»։

Արտգործնախարարի տեղակալը նաև նշեց, որ ՀԱՊԿ-ին դիմելու են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում։ Դիտարկմանը, որ Հայաստանի սահմանին նույնպես միջադեպեր են գրանցվում, Քոչարյանը նշեց, որ դեռ վաղ է այդ միջադեպերը գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ։ «Եթե եղավ հարձակում Հայաստանի նկատմամբ, այո, նախ մենք պետք է ինքներս դիմենք ՄԱԿ-ին, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ինքնապաշտպանության ենք դիմում։ Դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին, որտեղ արդեն պետք է կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին իրազեկվի ՄԱԿ-ը։  Այդ բոլորը կանոնակարգված է։ Այս պարագայում դրա մասին խոսելը վաղ է։ Մի բան էլ ասեմ․ եթե դու ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ այն դատարկ չէ»։

Քոչարյանը նաև նշեց, որ ՀԱՊԿ-ին չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել։ «Առաջին դեմքերի մակարդակով նույնիսկ կա ինֆորմացիայի փոխանակում։ Անընդհատ շփման մեջ ենք, կգա պահը, երբ կարվեն այլ քայլեր, բայց հույս ունեմ, որ այդ պահը չի գա»։

Թեմայի այլ նորություններ