Պետք չէ այրիացած կնոջը բերել եւ իր ջղայնությունը օգտագործել. Համազասպ Դանիելյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    0 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    77%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Պետք չէ այրիացած կնոջը բերել եւ իր ջղայնությունը օգտագործել. Համազասպ Դանիելյան

Պետք չէ այրիացած կնոջը բերել եւ իր ջղայնությունը օգտագործել. Համազասպ Դանիելյան

«Իմ աղջիկը լավ չէ, տիկին Զոհրաբյան, ես էլ լավ չեմ, իմ ընտանիքն էլ լավ չէ, իմ շրջապատում չկա որեւէ մեկը, որ լավ լինի, որովհետեւ սա պարտություն է, որից պետք է կարողանանք նվազագույն կորուստներով դուրս գալ»,- արձագանքելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հրապարակային հարցին՝ «Ինչպե՞ս է ձեր աղջիկ Շուշին»՝ այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:

Նա ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց գոնե հիմա դրսեւորել հասունություն եւ անկեղծություն: Ասաց՝ կարող է շատ երկար խոսել, թե ով իրեն ինչպես է դրսեւորել պատերազմի ընթացքում, բայց դա հետո:  

Նաեւ ընդգծեց՝ հեշտ է հաղթած բանակի մասին հոգ տանել, բայց մենք պետք է կանգնենք մեր բանակի կողքին նաեւ այսօր եւ միաժամանակ կամք ունենանք խոսել առանձին բացթողումների մասին: 

«Պետք չէ խաղալ մարդկանց էմոցիաների վրա, պետք չէ մարդկանց դժբախտությունը օգտագործել, պետք չէ այրիացած կնոջը բերել եւ իր ջղայնությունը օգտագործել»,- հորդորեց պատգամավորը եւ շարունակեց. 

«Ձեզ թվում է՝ պատերազմի հնարավորություն չկա՞, չե՞ք տեսնում, թե դրսում ինչ հեղհեղուկ է իրավիճակը եւ այդ առիթը պատրաստ եք օգտագործել հանուն ինչի՞»:

Թեմայի այլ նորություններ