Պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացումները կավելանան 10.7 մլրդ դրամով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    76%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    13 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    67%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացումները կավելանան 10.7 մլրդ դրամով

Պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացումները կավելանան 10.7 մլրդ դրամով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 503.6 մլրդ դրամ, ինչն ավելի է նախորդ տարվա համեմատ: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021-ի բյուջեի նախագծով հատկացվել է 503.6 մլրդ դրամ՝ թվով 11 ծրագրերում ընդգրկված 99 միջոցառումների համար: Այս ցուցանիշը 10.7 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրից, աճը կազմել է 2.2 տոկոս»,- ասաց Բաթոյանը:

Բյուջեի տրանսֆերտները կազմում են 94.2 տոկոս, խոսքը հիմնականում նպաստների, կենսաթոշակների մասին է: Նոր ծրագրեր, նոր միջոցառումներ չկան: Նախարարի վստահեցմամբ՝ չնայած ֆինանսական դժվարություններին՝ ոլորտի ծրագրերում նվազումներ, ծրագրերի կասեցումներ չեն եղել, նույնիսկ որոշակի ծրագրերում ավելացումներ են արվել:

Ժողովրդագրական վիճակի բարելավմանը վերաբերող ծրագրերում արվել են ավելացումներ: Պետբյուջեով նախատեսված չափաքանակը 7.2 մլրդ դրամով ավելին է՝ նախորդ տարվա համեմատ: Նպաստների, կենսաթոշակների բարձրացումներ այս իրավիճակում ասյ բյուջեով նախատեսված չեն:

Բաթոյանը հիշեցրեց, որ բյուջեն կազմվել է առանց ներկայիս վիճակը նկատի ունենալու, սակայն աջակցության մեխանիզմները թույլ են տալու արձագանքելու որոշակի խնդիրների:

Թեմայի այլ նորություններ